Jump to content

Ռևազ Միշվելաձե

Վիքիքաղվածք-ից

Ռևազ Միշվելաձե (1940, հունվարի 1, Բաբուշարա), վրացի գրող, վիպասան։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Բայց քո մահով միայն դու չես մեռել, պիտի իմանայիր, որ ես ու մայրդ մեզ մնացած կյանքում մարմանդ կրակի վրա պիտի այրվենք–խորովվենք[1]։
  • Էլի քո մասին ես խոսում։ Ինչպես երևում է՝ մարդ արարածն իսկապես եսամոլ է։ Քո վիշտն է ինձ վշտացնում։ Ես քո և մայրիկի պատճառով էի վշտանում մահից առաջ, թե չէ կյանքից զրկվելն այնքան էլ հոգ չէր ինձ համար։ Ինչ էլ լինի՝ գեղեցիկ էր իմ մահը՝ զենքը ձեռքիս, հանուն հայրենիքի[1]։
  • Եվ այդուհանդերձ համոզված էի, որ դու դատապարտված էիր, որդի, թե՛ դու, թե՛ մյուսները։ Որքան էլ քաջաբար կռվեիք, Աբխազիայի կորստի վճիռը վերևներում հորդան էր կայացրել։ Ահա թե ինչու է կսկծում սիրտս[1]։
  • Իմ կյանքն ինձ էր պատկանում, հայրիկ, ինչպես ցանկացա, այնպես վատնեցի։ Խոսելու, աղմկելու կարիք կա՞[1]։
  • Մահ չէինք տենչում… Չէ… Դա չեմ կարող ասել… Կարծում էինք՝ և՛ թշնամին, և՛ աշխարհը կտեսներ՝ ինչ արժեր մեզ համար մեր հողի ամեն մի թիզը… Կարծում էինք՝ կհասկանային մեզ, կհասկանային, որ հայրենի երկրի պաշտպանության համար տանկերի դեմ ելանք մերկ ձեռքերով… եւ ի վերջո թվում էր՝ կգթային․․ կհասկանային… Չհասկացան… Չգթացին…[1]

Ծանոթագրություններ

[խմբագրել]