Ռուսլան Պոնոմարյով
Արտաքին տեսք

Ռուսլան Օլեգովիչ Պոնոմարյով (ուկր.՝ Руслан Олегович Пономарьов, հոկտեմբերի 11, 1983, Գորլովկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի շախմատիստ, ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոն (2002-2003)։ Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետ։ 1998 թվականին դարձել է աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերը։ 2002 թվականին դարձել է աշխարհի ամենաերիտասարդ ՖԻԴԵ-ի չեմպիոնը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Շատ գրոսմայստերներ նշում են, որ մեքենաների դեմ խաղալուց հետո դժվարանում են անմիջապես անցնել մարդու դեմ խաղալուն: Իմ դեպքում հակառակն է: Հնարավոր է՝ որոշակի բարոյական թեթևացում է առաջանում. դու թուլանում ես՝ հասկանալով, որ դիմացս նստած շախմատիստը նույնպես վրիպում է[1]:
- Ես անցյալով չեմ ապրում։ Ինչ եղել է՝ եղել է[1]։
