Պատը
Արտաքին տեսք
«Պատը», Զորայր Խալափյանի վիպակը (1967)։
Քաղվածքներ
[խմբագրել]- Տեսնում էր մի հսկա, հազարաճյուղ հազարամյա անճոռնի մի ծառ, որ մարդկանց կարծիք է կոչվում, կարծիք ուրիշի վշտի, երջանկության, սիրո մասին։ Իր ու նրա մեջ կանգնած այդ ծառը, արմատները խորը, հասնում են նախնիների ոսկորներին և սնում դառը պտուղներ։
- Պատիվն էլ որ մտածում ես, մարդկանց հնարածն է, ամեն մեկը իր ձևով է հասկանում։ Մեկի պատիվը մյուսի համար կարող է անպատվություն լինել։
- Գիտեմ, մտածում ես, թե մարդիկ ի՜նչ կասեն։ Մարդիկ հազար միլիոն են, եթե ամեն ասածի՜ նայես...
- Մենք, հայերս, փոքր բաներից մեծ ողբերգություններ ենք շինում և դժբախտացնում ինքներս մեզ։
- Մեղք ի՞նչ բան է։ Եթե խիղճդ հանգիստ է, ուրեմն մեղք չկա։ Ուրեմն ինչքան խիղճ չունենաս, այնքան ձեռնտու է, ապրելը հանգիստ է լինում, վայելում ես, վերցնում ես, յուրացնում ես, ուրիշի մասին չես մտածում։ Այսինքն, խղճով մարդը տանջվում է, անխիղճը՝ ոնց ուզում ապրում է։
- Եվ բախտավոր մարդիկ աստծո մասին չեն մտածում, անբախտ, ձախորդ մարդիկ են մտածում։
Աղբյուրներ
[խմբագրել]- Զորայր Խալափյան, Որտե՞ղ էիր, մարդ աստծո, Երևան, 1983։