Jump to content

Չաստվածների մթնշաղ

Վիքիքաղվածք-ից

Չաստվածների մթնշաղ, կամ Ինչպես փիլիսոփայել մուրճով (գերմ.՝ Götzen-Dämmerung, oder, Wie man mit dem Hammer philosophiert), գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի երկը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Պարապությունն ամենայն հոգաբանության մայրն է։ Հը՞, ուրեմն հոգեբանությունը արա՞տ է։
  • Մեզանից անգամ ամենաարին լոկ հազվադեպ արիությունն ունի այն բանի, ինչ նա իրոք գիտի...
  • Միայնակ ապրելու համար հարկավոր է կամ անասուն լինել, կամ աստված, ասում է Արիստոտելը։ Պակասում է երրորդ դեպքը` հարկավոր է երկուսն էլ լինել - փիլիսոփա...
  • «Ամենայն ճշմարտություն միանշանակ է»։ - Արդյոք սա բազմանշանակ մի սուտ չէ՞։
  • Ինչպե՞ս, մարդը լոկ Աստծո վրիպու՞մն է։ Թե՞ Աստված է լոկ մարդու վրիպումը։
  • Կյանքի ռազմական դպրոցից։ Ինչ ինձ չի սպանում` ինձ ավելի ուժեղ է դարձնում։
  • Օգնիր ինքդ քեզ, այդժամ քեզ կօգնի յուրաքանչյուրը։ Մերձավորի հանդեպ սիրո սկզբունք։

Աղբյուր

[խմբագրել]
  • Ֆրիդրիխ Նիցշե, Բարուց և չարից անդին: Չաստվածների մթնշաղ (Երևան, Ապոլոն, 1992)։