Jump to content

Որտե՞ղ էիր, մարդ աստծո

Վիքիքաղվածք-ից

«Որտե՞ղ էիր, մարդ աստծո», Զորայր Խալափյանի վեպը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Յուրաքանչյուրը կառուցել է ըստ իր հարմարության, հարմարությունները բախվել են իրար, ստացվել է անհարմարություն։
  • Մի՞թե աշխարհը տղամարդկանց համար ավելի հարմար է կառուցված, քան կանանց։ Իհարկե։ Մեր զգեստն անգամ մենք այնպես ենք կարում, որ նրանց հարմար լինի։
  • Մեկնողն ու մնացողները սկզբում ժպտում էին։ Երբեք իրար այդչափ չէին սիրել։
  • Կան երկու տեսակ և միայն երկու տեսակ մարդիկ. մեկը, որ կարողանում է ուրիշների բաժինը խլել, ուրիշներին չարչարել, ծեծել, ծիծաղել նրանց թուլության ու վշտի վրա... և մյուս տեսակը, որ ոչ մի կերպ չի կարող այդ անել, որ ներքին ինչ-որ բան արգելում է սրիկա լինել, որ գերադասում է ծիծաղելի լինել, քան ծիծաղել ուրիշի թուլության ու վշտի վրա։

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Զորայր Խալափյան, Որտե՞ղ էիր, մարդ աստծո, Երևան, 1983։