Նիկոլայ Տիխոնով
Արտաքին տեսք

Նիկոլայ Սեմյոնովիչ Տիխոնով (ռուս.՝ Николай Семёнович Тихонов, դեկտեմբերի 4, 1896, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 8, 1979, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, հասարակական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ։
Քաղվածքներ Ավետիք Իսահակյանի մասին
[խմբագրել]- Իսահակյանի լիրիկայի ուժը նրա մեջ է, որ նա իր անձնականը կարողանում է վերածել հանրայինի, իսկ այդ պարզ զգացումի մեջ նա տեսնում է անսովորը, և այդ անսովորը դառնում է այնքան սովորական, որ թվում է, թե այդ երգերը, այդ փոքրիկ ոտանավորները միշտ էլ եղել են, որ նրանք ապրում էին ժողովրդի մեջ մինչև պոետի ծնունդը, որ նա լոկ ուկնդրել, գրի է առել դրանք[1]։
- ...Նրա ողջ ստեղծագործությունը երգ է Հայաստանի անցյալի, ներկայի և ապագայի մասին։ ...Իսահակյանի բոլոր բանաստեղծությունները կրում են իրենց վրա մեղմ ու ջերմ լույս և ներծծված են այդ լույսով։ Նրա թախիծը պայծառ է. նրա բանաստեղծական պատկերների աշխարհը լուսավոր է, արևը այդ աշխարհում մայր չի մտնում...[1]
- Նա երգում է մարդուն՝ խղճալով նրան և հիանալով նրանով։ Նա երգում է սերը, և դա հնչում է, ինչպես մեղեդին «սիրո այն երգչի, որին այրեց սերը»։ Ժողովրդական երգերի և մեղեդիների գանձարանի խորքից է վերցնում իր գոհարները... Դա հայ ժողովրդի ձայնն է՝ մաքուր և հնչեղ, ինչպես լեռնային վտակը[1]։
