Նիկոլայ Բերդյաև
Արտաքին տեսք

Նիկոլայ Ալեքսանդրովիչ Բերդյաև (ռուս.՝ Николай Александрович Бердяев, մարտի 6 (18), 1874, Օբուխով, Կիևի մարզ - մարտի 24, 1948, Կլամար), ռուս փիլիսոփա, սոցիոլոգ, ինքնատիպ քաղաքական մտածող։
Քաղվածքներ
[խմբագրել]- Անմնացորդ նվիրվել Աստծուն կամ նրան փոխարինող գաղափարին՝ շրջանցելով մարդուն, նրան դարձնելով Աստծո կամ գաղափարի իրագործման միջոց, նշանակում է դառնալ մոլեռանդ մոլեկրոն կամ պարզապես հրեշ[1]:
- Մարդ չի կարող մոլեռանդ լինել, երբ Աստծո առջև է. նա այդպիսին դառնում է միայն այլ մարդկանց առջև լինելու պարագայում[1]:
- Մեր դարի գլխավոր առավելությունն այն է, որ նա հիմնականում շրջված է դեպի իրականություն և իրականություն է վերհանում: Բայց մերկացնելով հին կուռքերին՝ նոր դարը ստեղծում է նոր կուռքեր[1]:
- Մեր դարաշրջանին անհայտ է քննադատությունը, խորթ են գաղափարական վեճն ու գաղափարների պայքարը: Նա գիտե միայն մերկացնել, բանադրել ու պատժել[1]:
