Յուրի Շևչուկ
Արտաքին տեսք

Յուրի Յուլիանովիչ Շևչուկ (ռուս.՝ Юрий Юлианович Шевчук, 1957 թվականի մայիսի 16), խորհրդային և ռուսաստանցի երաժիշտ, բանաստեղծ, կոմպոզիտոր, նկարիչ և պրոդյուսեր, ДДТ խմբի հիմնադիր, ղեկավար և միակ մշտական անդամ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ռուսաստանում նույն գետը կարելի է մտնել երկու անգամ, նույնիսկ երեք անգամ։ Ամեն ինչ կրկնվում է. նույն հարցերը, նույն աչքերը, նույն գլխարկները։ Գուցե միայն ոճն է տարբեր, բայց դրա տակ նույն բանն է[1]։
- Եվ հիմա նրանք Ուկրաինայում մարդկանց սպանում են ինչի՞ համար։ Մեր տղաները այնտեղ ինչի՞ համար են զոհվում։ Որո՞նք են նպատակները, ընկերներ։ Ի՞նչ նպատակներ են կրկին։ Եվս մեկ անգամ Ռուսաստանի և Ուկրաինայի երիտասարդությունը կործանվում է։ Ծերունիները, կանայք և երեխաները մահանում են մեր հերթական կեսարի նապոլեոնյան ինչ-որ ծրագրերի համար, այնպես չէ՞։ Հայրենիքը, ընկերներ, նախագահի հետույքը չէ, որը պետք է անընդհատ համբուրել։ Հայրենիքը երկաթուղային կայարանում կարտոֆիլ վաճառող աղքատ տատիկն է։ Ահա թե ինչ է Հայրենիքը[2]:
- Կարող եմ նախագահի պաշտոնում առաջադրվել, ինձ համար միևնույն է։ Ես, անշուշտ, քաղաքական գործիչ չեմ, բայց եթե ուրիշ ոչ ոք չկա, ապա կարող եմ նախագահ դառնալ, ի՞նչ կարող եմ անել։ Քաղաքականությո՞ւն։ Որոշ մարդիկ չեն հասկանում՝ դա բացարձակ իմը չէ։ Բայց երբ երկիրը կրակի մեջ է, դու պետք է ինչ-որ բան անես, ինչ-որ կերպ արթնացնես քո քաղաքացիական ոգին․․․ Գլխավորն այն է, որ երկիրը դառնա լուսավոր, և ինչ-որ բան դեպի բարին շարժվի[3]։
