Յոհան Սլավիչ
Արտաքին տեսք

Յոհան Սլավիչ (ռումիներեն՝ Ioan Slavici, հունվարի 18, 1848 — օգոստոսի 17, 1925), ռումինացի վիպասան, դրամատուրգ և լրագրող։
Մառա
[խմբագրել]- Ինչքան շատ բան կարող է հասկանալ խելոք կինը, երբ արդեն սկսում է հասկանալ[1]:
- Ջահել սիրտը նրա համար է ստեղծված, որ բաց լինի[1]:
- Բախտը չի սողում, այլ թռչում է արագ: Նա քեզ իր մեջ է առնում, երբ հասնում է ժամանակը, առանց վաղօրոք նախազգուշացնելու: Իզուր մի որոնիր քո բաժինը, չես գտնի: Իզուր մի փախիր նրանից, եթե նա հետապնդում է քեզ. քո բախտը միայն քեզ է պատկանում, և եթե դու նրան չգիտես, ապա նա քեզ գիտե և չի բաժանվի քեզնից երբեք: Միայն թե տես բաց չթողնես[1]:
- Աշխարհն այս ստեղծված է ոչ թե սրտի զվարճությունների համար, այլ պարտքի կատարման համար[1]:
- Ամեն մարդ իր բաժինն ունի, ոչ բարուց, ոչ չարից չես փախչի. ինչ որ ճակատիդ գրված է էն էլ կլինի: Աստծու կամքը ոչ ոք չի կարող փոխել[1]:
- Գիշերն ավելի լավ կարելի է ճանաչել մարդուն, քան ցերեկը, որովհետև այդ ժամանակ դրսևորվում է նրա իսկական բնավորությունը. և’ բարությունը, և՛ չարությունը[1]:
- Միայն մի կյանք ունի մարդ և անասելի ցավն է պատում քեզ, երբ հասկանում ես որ այն անցնում է, իսկ դու միայն տանջում ես քեզ:
- Ջահելությունը խենթ է ու թույլ: Աչք պետք է որ միշտ հետևի նրան, ջահելությունը պետք է պահպանել փորձանքներից[1]:
- Մարդը տեսնում է աչքերով, լսում է ականջներով, բայց մտածելուց ու խորհրդածելուց հետո, վերջիվերջո, կհասկանա, թե ով ես դու իրականում, որքան էլ աշխատես երևալ ոչ այն, ինչ ես...[1]
- Այս աշխարհում ամեն ինչ ունի իր «որովհետև»-ը, բայց սերը....սերն ուրիշ աշխարհից է, այն հայտնվում է ինչպես կայծակը պարզ երկնքից` չգիտես ինչու, տիրանում է` չգիտես ինչու և անհետանում է` չգիտես ինչու[1]:
- Ծանր աշխատանքով ձեռք բերված հարստությունը գնահատել կարող է միայն նա, ավ ճաշակել է կյանքի դառնությունները[1]:
Երջանիկ ջրաղացը
[խմբագրել]- Մարդուն երջանկացնում է ոչ թե հարստությունը, այլ խաղաղությունը հարկի տակ[2]:
- Աստված հաջողություն է տալիս նրան, ով ազնվորեն աշխատում է[2]:
- Մարդ հանգիստ է քնում, երբ լավ շներ են հսկում նրա քունը[2]:
- Ինչ կարող ես անել. էդպիսին է մարդը: Ինչքան ուզում է լավը լինի, բայց էլի ինչ-որ պակասություն կունենա[2]:
- Աշխարհում դժբախտություն շատ կա և դա մարդիկ կիսում են իրար մեջ[2]:
- Աստված միայն նրանց է հարվածում, ում որ ուզում է պատժել[2]:
- Ծանր է, շատ ծանր է երբ ուզում ես մի սրտաբուխ խոսք ասել ու չես կարող այդ անել: Բայց էլ ավելի ծանր է գիտակցել, որ միայն ու միայն այդ խոսքը կարող է ցրել այն մարդու հոգու խորքում եղած մռայլ մտքերը, որին ձգտում ես մոտենալ[2]:
- Խելոք գողը երբեք չի անցնի լանջերով[2]:
- Շատ բան է հարկ լինում անել` մարդկանց նկատմամբ ունեցած սիրուց, որովհետև նրանց հետ գժտվելը մեծ դժբախտություն է[2]:
- Մարդուն կարելի է իրեն ենթարկել` միայն իմանալով, թե ինչ մեղք ունի նա: Հասկանալի բան է, բոլորն էլ մեղք ունեն, միայն թե ոմանք կարողանում են ճարպկորեն ծածկել դա[2]: