Մարիամ Միրզախանի
Արտաքին տեսք

Մարիամ Միրզախանի (մայիսի 12, 1977, Թեհրան - հուլիսի 14, 2017, Սթենֆորդ), իրանցի մաթեմատիկոս, Սթենֆորդի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր։ Նրա հետազոտական թեմաներն են Թեյխմյուլլերի տեսությունը, հիպերբոլիկ երկրաչափությունը, էրգոդիկ տեսությունը և սիմպլեկտիկ երկրաչափությունը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մաթեմատիկայի գեղեցկությունը դրսևորվում է միայն ավելի համբերատար հետևորդների մոտ[1]։
- Չեմ կարծում, որ բոլորը պետք է դառնան մաթեմատիկոս, բայց չեմ էլ կարծում, թե ուսանողները շատ են տեղ տալիս մաթեմատիկային: Միջակարգ դպրոցում մի քանի տարի շարունակ ես մաթեմատիկայից թույլ էի, հետաքրքրված չէի դրանով: Եթե հետաքրքրություն չցուցաբերես, մաթեմատիկան անիմաստ կթվա[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ «Maryam Mirzakhani: 'The more I spent time on maths, the more excited I got'», The Guardian, 2014-08-13.
- ↑ Technologies, Peyotto։ Մարիամ Միրզախանի. Առաջին կինը, որ Մաթեմատիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել. ankakh.com (hy-AM)։