Jump to content

Ճշմարտություն

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Ճշմարտացիությունից)
Ճշմարտություն ըստ Լեֆեբրի

Ճշմարտությունը սուբյեկտի կողմից իրականության համապատասխան արտացոլումն է։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ճշմարտությունը չունի սահմանված ժամ։ Նրա ժամանակը գալիս է հենց այն ժամին, երբ ինքը թվում է անժամանակ[1]։
Ալբերտ Շվեյցեր
  • Ճշմարտությունը մեր ամենաթանկ հարստությունն է։ Եկեք նրա հետ հոգատարությամբ վարվենք[2]։
Մարկ Տվեն
  • Ճշմարտությունը հաստատում եմ ես, դա այն է ինչ ձեռնատու է ուժեղագույնին[3]։
Պլատոն
  • Ճշմարտություն չկա այն մարդու խոսքի մեջ, որն ի վիճակի չէ վերահսկելու իր լեզուն[4]։
Մահաթմա Գանդի
  • Շատ ճանապարհներ են դեպի մոլորություն տանում, իսկ ճշմարտություն՝ միայն մեկը, պետք է գտնել միակ ճիշտը[5]։
Զորի Բալայան
  • Ով ազատություն և ճշմարտություն չի սիրում, կարող է դառնալ հզոր մարդ, բայց մեծ՝ նա երբեք չի լինի[6]։
Վոլտեր
  • Երիտասարդ մը կարծելու չէ, որ հաճելի է, այլ կարծելու է, ինչ որ ճշմարտություն է, որպեսզի ուրիշները իր վրա չքնդացնե[7]։
Հակոբ Պարոնյան
  • Յուրաքանչյուր բնական գիտության մեջ այնքան ճշմարտություն կա, որքան նրանում մաթեմատիկա կա[8]։
Էմանուել Կանտ
  • Ճշմարտություն և արդարությունը ամեն ինչից վեր են, քանի որ նրանցից է կախված ազգի մեծությունը[4]։
  • Ճշմարտությունը չի կարող թաքնված մնալ, և լույսը՝ փակի տակ լինել[9]։
Էմիլ Զոլա
  • Ճշմարտությունը դուռը թակում է և դու ասում ես, «Հեռացիր, ես ճշմարտությանն եմ փնտրում,» և այսպես նա հեռանում է։ Հետաքրքիր։
  • Ճշմարտությունը կարող է սպասել, քանի որ առջևում երկար կյանք ունի[10]։
Արթուր Շոպենհաուեր
  • Լույսը ծագելիս չքանում է խավարը, իսկ ճշմարտությունը հայտնվելիս կորչում է սուտը[9]։
Արիստակես Լաստիվերտցի
  • Ճշմարտությունը կանցնի դարեդար, սերնդե սերունդ, կհասնի մինչև աշխարհի վերջին օրվան[11]։
Վիլյամ Շեքսպիր
  • Ճշմարտությունը պետք է ասել հավաստի տվյալներով[10]։
Անանիա Շիրակացի
  • Նախապաշարումներից հրաժարվելը ճշմարտությունը ճանաչելու առաջին պայմանն է[12]։
Ավգուստ Բեբել
  • Ճշմարտությունը երբեմն ճկվում է, բայց չի կոտրվում և դուրս է գալիս ստի երեսը, ինչպես յուղը՝ ջրի երեսը[13]։
Միգել Սերվանտես
  • Ճշմարտությունը ոտքով է գնում, սուտը՝ թևերով[14]։
Ավետիք Իսահակյան
  • Ճշմարտությունն այն է, ինչ դիմանում է փորձով ստուգմանը[4]։
Ալբերտ Այնշտայն
  • Այո, գիտեմ, որ դա ճշմարտությունը չէ, բայց մի մեծ պատմության մեջ փոքր ճշմարտությունները կարող են փոխվեն այնպես որ մեծ ճշմարտությունն երևա։
  • Բաուդոլինի, Գլուխ 40
  • (անգլերեն՝ Baudolino, Chapter 40)
Ումբերտո Էկո
  • Ճշմարտասեր հոգին ճշմարտության գլխավոր զենքն է[15]։
Ժան-Ժակ Ռուսո
  • Ճշմարտությունը խղճի հաղթանակն է մարդու մեջ։
Միխայիլ Պրիշվին
  • Որևէ մեկը իր ճանապարհին երբևէ արդեն որոնե՞լ է ճշմարտությունը, ինչպես այդ մինչ օրս ես եմ արել,- հակադրվելով և հակառակվելով այն ամենին, ինչը նպաստում էր իմ անմիջական զգացմունքին։
  • Նաև ճշմարտացիությունն է ճանաչողություն տանող միջոցներից լոկ մեկը, մի աստիճանը,- բայց ոչ հենց սանդուղքը։
  • Ճշմարտացի մարդը ի վերջո գալիս է այն ընկալմանը, որ ինքը միշտ ստում է։
  • Որքան վերացական է ճշմարտությունը, որը ուզում ես սովորեցնել, այնքան ավելի պետք է նախ զգացմունքները դրանց գայթակղես։
  • Ինձ ի՛նչ, ճշմարտությունը օգուտ կբերի, թե վնաս կտա,- ինձ կամ ձեզ։ Եկեք մենք այնպիսի մարդիկ ստեղծենք, որոնց - ճշմարտությունը օգուտ տա։
  • Լաբիրինթոսային մարդը երբեք ճշմարտություն չի փնտրում, այլ միշտ միայն Արիադնեին,- ինչ էլ որ նա ինքը ասի մեզ այդ մասին։
Ֆրիդրիխ Նիցշե
  • Ոչ ժամանակին ազդարարված ճշմարտությունը ավելի վատ է կեղծիքից, ոչ ժամանակին բարձրացված հարցը միայն խճճում ու խանգարում է։
  • Ճշմարտությունն օդ է, առանց որի հնարավոր չէ շնչել։
  • Ծիծաղելիից վախեցողը ճշմարտությունը չի սիրում։
Իվան Տուրգենև
  • Կատակից լրջին և լրջից կատակին հեշտությամբ անցնելու հմտությունը պահանջում է մեծ տաղանդ, քան սովորաբար կարծում են։ Կատակը հաճախ ծառայում է իբրև ուղեկից այնպիսի ճշմարտության, որն առանց նրա օգնության չէր հասնի նպատակին։
  • Ճշմարտությունը ժամանակի դուստրն է, այլ ոչ թե հեղինակության։
Ֆրենսիս Բեկոն
  • Սուտը ստրուկների և տերերի կրոնն է։ Ճշմարտությունը ազատ մարդկանց կրոնն է։
Մաքսիմ Գորկի
  • Ոչ մի մառախուղ չի դիմանում ճշմարտության ճառագայթներին։
Ֆյոդոր Դոստոևսկի
  • Պետք չէ ճշմարտությունը ծածկել[16]։
Մովսես Կաղանկատվացի

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 158. ISBN 99930-2-263-2. 
  2. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 159. ISBN 99930-2-263-2. 
  3. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 152. ISBN 99930-2-263-2. 
  4. 4,0 4,1 4,2 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 233. 
  5. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 34. ISBN 99930-2-276-4. 
  6. Հայ ֆորում՝ Խորիմաստ մտքեր։ Վերստացված է՝ 2008-12-28։
  7. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 20. 
  8. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 154. 
  9. 9,0 9,1 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 234. 
  10. 10,0 10,1 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 235. 
  11. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 92. 
  12. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 280. 
  13. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 96. 
  14. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 17. ISBN 99930-2-276-4. 
  15. Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 28. ISBN 99941-807-0-3. 
  16. Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989, էջ 36


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ճշմարտություն հոդվածը նաև Վիքիպեդիայում: