Հացի փորձություն
Արտաքին տեսք
«Հացի փորձություն», Վազգեն Սարգսյանի ստեղծագործությունը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Միտք էր անում ու չէր կարողանում որոշել՝ արդյոք պատերազմում զոհվե՞լն է հեշտ, թե պատերազմից տուն դառնալը...
- Պատերազմը պատմելու բան չի, պատերազմը պետք է ապրես, պետք է զգաս՝ սեփական մաշկով, սեփական հոգով, արյունով։
- Զարմանալու բան է, մեզանից միլիոնավոր կիլոմետրեր հեռու մոլորակների վրա չեղած մարդկություն ենք փնտրում, ու մեր կողքի հարազատին, բարեկամին շատ ժամանակ մոռանում ենք։
- Բայց մահը... անտեր մնար մահը, գալիս իմա՞ց է տալիս, հարցնո՞ւմ է ով լինել-չլինելդ, հարցնո՞ւմ է տարիքդ ու ցանկությունդ։
- Անդրանիկ Զորավարը՝ սպիտակ ձիու վրա, գաղթականների գլուխն անցած ու իր զորքը։ Զո՜րք... զորքը մոնղոլ-թաթարինն էր, զորքը պարսիկինն էր, զորքը թուրքինն էր, Անդրանիկ Զորավարինը ի՞նչ զորք։
- Ու էդ գաղթականները, գաղթականնե՜րը... Ուրո՜ւ, ուրո՜ւ. նայում ես ու աչքերից՝ սարսափահար, չռված, հոգի մաշող, քար ծակող աչքերից բացի ոչինչ չես տեսնում։ Նայում ես, ու ինչքան էլ մոլի հավատացյալ լինես՝ կասկածում ես Աստծո գոյությանը, նայում ես, ու լեզուդ կապ է ընկնում...
- Մարդ աստծո, տեսնես քեզնից ամուր էլ բան կա՞ աշխարհում։ Թե հենց դու ես ամենաամուրը... Տեսնես սահման ունի՞ ոգուդ մեծությունը։ Ճի՞շտ է, որ ոգին է մարդուն մարդ ու աշխարհը աշխարհ պահում...
- Վախենում եմ, որ մարդը, իսկական մարդը, մարդ կոչվելու իրավունք ունեցող մարդը շուտով կդառնա թանգարանի նմուշ...
- Աշխարհի բոլոր մանուկներն էլ աստված են ծնվում, հետո են միայն դառնում Հուդա, հետո են դառնում Թալեաթ ու Հիտլեր։ Իսկ Քրիստո՞ս, հիմա էլ քրիստոսներ չկա՞ն... Կան, քրիստոսներ կան ու իրենց ուսերի վրա են տանում էս աշխարհի բեռը։ Ու քանի դեռ քրիստոսներ կան՝ աշխարհն էլ կլինի...
- Մարդը, որ իր անցյալը մոռանալով՝ առաջ գնաց, կորած է. կամ կկործանվի, կամ էլ, ավելի վատ, ինքն էլ կդառնա օձի նման, անասունի նման մի բան...
- Եղեռնից ու ֆաշիզմից սարսափելի բան էլ կա՝ դա մարդուս հոգու եղեռնն է, ոգու եղեռնը։ Ո՞նց ասեմ, որ դու լավ հասկանաս։ Դա մի էնպիսի բան է, որ մարդու մեջ ոչ մի սուրբ, ոչ մի լուսավոր բան չի թողնում։ Այ, հոգու էդ եղեռնից ամենից շատ վախեցիր, էդ կարող է աշխարհ կործանել...
Աղբյուրներ
[խմբագրել]- Վազգեն Սարգսյան, Էս ինչ եք անում, տղերք, Երևան, 2020։