Կոնստանտին Մելիխան
Արտաքին տեսք

Կոնստանտին Սեմյոնովիչ Մելիխան (ռուս.՝ Константин Семёнович Мелихан, սեպտեմբերի 27, 1952, Լենինգրադ), ռուս գրող, հումորիստ, սեփական ստեղծագործությունների կատարող և ծաղրանկարիչ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Գեղեցկությունը կանանց հարստությունն է, հարստությունը՝ տղամարդու գեղեցկությունը[1]։
- Անվտանգության տեխնիկային չհետևելը կարող է հանգեցնել ոչ միայն մահվան, այլև ծննդյան[2]։
- Կնոջ սիրտը ամենից հեշտ բացվում է մեքենայի բանալիով[3]։
- Եթե ուզում ես ամուսնանալ խելացի, գեղեցիկ և հարուստ կնոջ հետ, պետք է ամուսնանաս երեք անգամ[4]։
- Ամուսնանալ պետք է գոնե իմանալու համար, թե ինչու չպետք է դա անեիր[5]։
- ԽՍՀՄ-ից տիեզերքում հայտնվելն ավելի հեշտ էր, քան արտասահմանում[6]։
- Առաջին բանաստեղծը նա է, ով կնոջը համեմատել է ծաղկի հետ, իսկ առաջին արձակագիրը նա, ով կնոջը համեմատել է մեկ այլ կնոջ հետ[7]։