Կիրիակոս Միցոտակիս
Արտաքին տեսք

Կիրիակոս Միցոտակիս (հուն․՝ Κυριάκος Μητσοτάκης , մարտի 4, 1968, Աթենք), հույն պետական և քաղաքական գործիչ, Հունաստանի վարչապետ (2019)։
Քաղվածքներ
[խմբագրել]- Եվրախորհրդարանի ընտրությունները առանձնահատուկ նշանակություն ունեն։ Առաջիկա հինգ տարիներին Եվրոպայում շատ կարևոր որոշումներ կկայացվեն։ Հունական ուժեղ ձայնն ու ներկայացվածությունը Եվրախորհրդարանում շատ կարևոր է: Դա Հունաստանին թույլ կտա ամրապնդել իր շահերը Եվրոպայում։ Մենք հարգում ենք այն քաղաքացիներին, ովքեր մասնակցում են այս ժողովրդավարական գործընթացին՝ իրենց տեսակետներն արտահայտելու համար[1]։
- Հանցագործություն ընդդեմ մարդկության, որը ստվերեց 20-րդ դարի լուսաբացը։ Հավերժական դաս՝ ատելությունը, ռասիզմը և կույր բռնությունը մերժելու համար: Այդ պատճառով չարագործությունը մոռանալը երաշխավորում է դրա կրկնությունը[2]։
- Հիմա, երբ մենք ունենք պատվաստանյութեր, մենք չենք փակվի։ Այն ժամանակ մեկուսացումն անհրաժեշտ էր[3]։