Jump to content

Կատերինա Սակելարոպուլու

Վիքիքաղվածք-ից
Կատերինա Սակելարոպուլու

Կատերինա Սակելարոպուլու (հուն․՝ Κατερίνα Σακελλαροπούλου , Եկատերինա Սակելարոպուլու, մայիսի 30, 1956, Սալոնիկ), հույն դատավոր, Հունաստանի նախագահ (2020-2025)։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Որպես Հունաստանի նախագահ, ես մեծ ուրախությամբ հաստատում եմ, որ իմ երկրի և Եվրոպայի խորհրդի միջև կապերը մնում են ամուր և անվիճելի։
  • Կոնվենցիայի կիրառումը հանգեցրել է նաև սահմանադրական փոփոխության. 4-րդ հոդվածին ավելացվել է մեկնաբանական հայտարարություն՝ համապատասխան որոշումից հետո վիճարկող առարկողների ճանաչման ուժով[1]։
  • Ձեր այցն արտացոլում է մեր հարաբերությունների գերազանց մակարդակը, ինչպես նաև մեր ընդհանուր կամքը, որպեսզի մեր համագործակցությունը զարգանա ու ավելի խորանա բոլոր ոլորտներում: Մեր երկու երկրները կապված են դարավոր բարեկամության և եղբայրական հարաբերությունների և փոխըմբռնման զգացումներով: Կառուցողական կերպով համագործակցում ենք միջազգային կառույցների շրջանակում և այս ոգով ամբողջովին կիսում ենք Ձեր հետաքրքրությունը` պաշտպանելու համաշխարհային մշակութային կոթողների անվտանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում: Զուգահեռ իրազեկ լինելով Ձեր ջանքերին` բարեփոխումների իրականացման գործում, մենք սատարում ենք, և ինստիտուցիոնալ երկխոսությունը խորացնում Հունաստանի և Հայաստանի միջև: Հունաստանն ուշադրությամբ հետևում է Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, առաջին իսկ վայրկյանից մենք մեր համերաշխությունն արտահայտեցինք հայ ժողովրդին` ուղարկելով հումանիտար օգնություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հազարավոր հայերին, միաժամանակ, լինելով միջազգային իրավունքի ջատագով` դիվանագիտական երկխոսության միջոցով խնդիրները լուծելու գործում: Հունաստանն աներկբա դատապարտում է ուժի կիրառումը և սատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին, որի նպատակն է հաստատել համերաշխություն, խաղաղություն, որը կլինի հարատև և կնպաստի լավ հարևանության և հարաբերությունների ստեղծմանը: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ պարոն վարչապետ[2]։
  • Գաղափարը, ըստ որի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան փոփոխվող տեքստ է և կենդանի գործիք, ի սկզբանե եղել է Ստրասբուրգի դատական պրակտիկայի կարևորագույն առանձնահատկություններից մեկը։

Ծանոթագրություններ

[խմբագրել]