Jump to content

Լեշեկ Կումոր

Վիքիքաղվածք-ից

Ալեքսանդր (Լեշեկ) Կումոր (լեհերեն՝ Aleksander (Leszek) Kumor, 1924–1987), լեհ կինոգետ և աֆորիստ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ամենից շատ են այն հիվանդությունները, որոնցից մենք ամենաշատն ենք վախենում[1]։
  • Ավելի հանդուրժող եղեք ուրիշների սխալների նկատմամբ։ Հնարավոր է՝ ձեր ծնունդը ևս սխալի հետևանք է[1]։
  • Հավատքը գոյություն ունի հավատացյալների համար, այլ ոչ թե աստվածների[1]։
  • Բոլոր մարդիկ ծնվում են հավասար և դրա դեմ պայքարում են մինչև մահ[1]։
  • Մտնելով ղեկավարի աշխատասենյակ՝ փորձեք քթով չդիպչել շեմքին[1]։
  • Մահվան մասին խոսել գործի իմացությամբ կարող են միայն հանգուցյալները[1]։
  • Եկեք սովորենք ուրիշների սխալներից. մեր սեփական խաղացանկը չափազանց միապաղաղ է[1]։
  • Նույնիսկ ամենաանհեթեթ գաղափարը կարող է վարպետորեն իրականացվել[1]։
  • Մանեկենները միշտ հետևում են նորաձևությանը[1]։
  • Հուշագրությունները հաճախ պատմում են այն կյանքի մասին, որը հուշագրողը կցանկանար ապրել[1]։
  • Կախաղան հանելու դատապարտված մարդուց նրա օձիքի չափը չեն հարցնում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Большая книга афоризмов (изд. 9-е, исправленное) / составитель К. В. Душенко. — М.: Эксмо, 2008. Բնօրինակ՝ Jakże kłopotliwa jest nienawiść bez wzajemności!