Լեխ Վալենսա
Արտաքին տեսք

Լեխ Վալենսա (լեհ.՝ Lech Wałęsa, սեպտեմբերի 29, 1943, Պոպովո, Տլուխովո), լեհ քաղաքական գործիչ, ակտիվիստ և մարդու իրավունքների պաշտպան, «Համերաշխություն» անկախ արհմիության նախկին առաջնորդ, Լեհաստանի նախագահը 1990-1995 թվականներին։ 1983 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Մասնագիտությամբ՝ էլեկտրիկ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մեր օրերում համաշխարհային շուկայում բառերի պահանջարկը նվազում է…[1]
- Բոլորը ցանկանում են բարձրացնել իրենց ձայնը մարդկային ազատության համար։ Այդ կրակն այրվում է բոլորիս մեջ[1]։
- Ինչպիսի՞ն պետք է լինի ապագայի հեղափոխականը։ Ընդհանրապես չպետք է լինի[1]։
- Օրենքի գերակայությամբ կառավարվող պետություն կառուցելու համար պետք է հանդուրժել որոշակի բաներ, դե… ոնց որ անօրինականության եզրին[1]։
- Տեսակետը կախված է նստելակետից[1]։
- Ռուսաստանն ունի առնվազն 60 ազգություն։ Այն կարող է քայքայվել և մնալ 20 միլիոն բնակչությամբ։ Կախված է նրանից, թե ինչպես է տեղի ունենալու քայքայումը[2]։
