Իվան Չեպարինով
Արտաքին տեսք

Իվան Չեպարինով (բուլղ.՝ Иван Чепаринов, նոյեմբերի 26, 1986, Ասենովգրադ, Պլովդիվի մարզ, Բուլղարիա), բուլղարացի շախմատիստ, գրոսմայստեր, Բուլղարիայի քառակի չեմպիոն:
Քաղվածքներ Տիգրան Պետրոսյանի մասին
[խմբագրել]- Տիգրան Պետրոսյանը զարմանալի շախմատիստ էր։ Նա աշխարհի չեմպիոն էր, և դա ինքնին խոսում է նրա մասին։ Դիրքային խաղից բացի, նա գերազանցում էր խոր հաշվարկ պահանջող դիրքերում[1]։
- Զարմանալի է, որ Պետրոսյանն իր պարտիաներում այնքան հաճախ չէր հաղթում, որքան կարելի էր ակնկալել։ Կարծում եմ՝ կարելի է սահմանել Տիգրան Պետրոսյանի անունով հատուկ մրցանակ՝ պարտիաներն ամենաշատը ոչ-ոքի ավարտած խաղացողի համար[1]։
