Իոսեբ Գրիշաշվիլի
Արտաքին տեսք

Իոսեբ Գրիգորի Գրիշաշվիլի (վրաց.՝ იოსებ გრიგოლის ძე გრიშაშვილი, իսկական ազգանունը՝ Մամուլաիշվիլի, ապրիլի 12 (24), 1889, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - օգոստոսի 3, 1965, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային բանաստեղծ, գրականագետ, Վրաստանի Ժողովրդական բանաստեղծ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։
Քաղվածքներ Միքայել Նալբանդյանի մասին
[խմբագրել]- Մենք՝ վրացիներս, հպարտանում ենք մեծ դեմոկրատ Նալբանդյանի անունով. նա ընդհանուր գաղափարներով մոտ էր կանգնած մեր գործիչներին։ Նալբանդյանը ժողովրդի ազատությունն իր կյանքի նպատակն է համարել։ Շնորհակալություն Նալբանդյանին, որն իր հայրենիքին վերադարձրեց այն բոլորը, ինչ ժողովուրդը տվել էր նրան։ Միքայել Նալբանդյանն անմահ է։ Նա այսօր մեզ հետ է, նա մեր ժամանակակիցն է[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 23