Իմ անունը Կարմիր է
Արտաքին տեսք
Իմ անունը Կարմիր է (թուրքերեն՝ Benim Adım Kırmızı), Օրհան Փամուկի՝ 1998 թվականին տպագրված վեպը, որի համար նա 2006 թվականին արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մինչև ծնվելս անսահման ժամանակ ունեի։ Մահից հետո` անսպառ ժամանակ։
- Սե՞րն է մարդուն հիմար դարձնում, թե՞ միայն հիմարներն են սիրահարվում։
- Չեմ ասում, թե մահվանը հանդիպելուն պես հասկացա, որ փողը կյանքում կարևոր չէ. անգամ մահից հետո մարդ գիտի, որ փողը կյանքում կարևոր է։
- Եթե նկարչության և արվեստի մեջ հիասթափվել չես ուզում, ուրեմն մի՛ դարձրու քո մասնագիտությունը։ Որքան էլ ընդունակություններ և տաղանդ ունենաս, փող և իշխանություն ա՛յլ տեղ փնտրիր, որպեսզի ընդունակությանդ ու տաղանդիդ դիմաց ոչինչ չստանալով` արվեստից չխռովես։
- Եթե ձեր սրտում ապրում է սիրելիի դիմանկարը, աշխարհը դեռ ձեր տունն է։
- Տխո՞ւր էր, ժպտո՞ւմ էր, թե տխուր ժպտում էր` չհասկացա։
- Անհույս սերը հասկանում է, որ անհույս է օրենքներ չճանաչող սիրտը հասկանում է, թե աշխարհը քանի անկյուն ունի, և այդ ժամանակ գիտակից մարդիկ ճշմարտացի ասում են. «Մեզ համար ապագա չկա», և դրանով ամեն ինչ ասված է։
- Նկարչությունը մտքի լռությունն է և աչքի երաժշտությունը։
- Բայց միայն ժամանակի և տարածքի զնդաններից դուրս գալուն պես է պարզ դառնում, որ կյանքը նման է նեղ վերնաշապիկի: Հանգուցյալների աշխարհում առանց մարմնի հոգին իրական երջանկության պատճառ է դառնում, իսկ ապրողների համար ամենամեծ երջանկությունը՝ անհոգի մարմին լինելը:
- Գույնը աչքի հպումն է, խուլերի երաժշտությունը, բառ է մթության մեջ:
- Ամեն բանի սկիզբն ամուսնությունն է: Սերը ամուսնությունից հետո է գալիս: Մի՛ մոռացիր` ամուսնանալուց առաջ բռնկվող սիրո հրդեհը ամուսնությամբ մարում է, և մնում են միայն դատարկ ու տխուր փլատակներ: Որոշ հիմարներ շտապելով` ամուսնությունից առաջ սիրահարվելով, սերն այրելով սպառում են: Ինչո՞ւ: Որովհետև կարծում են, կյանքի ամենամեծ նպատակը սերն է:
- Միայն հիմարներն են անմեղ լինում:
- Նամակը նման է գրքի` հոտոտելով, հպվելով, ձեռք տալով է կարդացվում, դրա համար էլ խելացիները ասում են, կարդա՛, տեսնենք նամակն ինչ է ասում: Իսկ հիմարներն ասում են՝ կարդա, տեսնենք ինչ է գրված։
- Քաղաքը որքան մեծ ու գունավոր է, այնքան ձեր մեղքերը թաքցնելու համար շատ անկյուններ կան, որքան մարդաշատ է, այնքան հեշտությամբ կարող եք ձեր մեղքի հետ թաքնվել մարդկանց ետևում։ Քաղաքների միտքը ոչ թե գիտնականներով, գրադարաններով, նկարիչներով, գրիչներով ու դպրոցներով պետք է չափվի, այլ մութ փողոցներում հազարավոր տարիներ խորամանկորեն կատարված սպանությունների թվով։
- Կյանքում միայն հարստությունը, իշխանությունը և հեքիաթային սիրո պատմություններն են մարդկանց հետաքրքրում։ Մնացածը՝ տխրությունը, ամուսնալուծությունը, նախանձը, մենակությունը, թշնամանքը, արցունքները, բամբասանքները և հավերժական աղքատությունն այս տան իրերի պես նման են իրար։
- Շատ լավ եմ հասկանում, որ քո հանդեպ իմ սերն իմ խնդիրն է։
- Վատը ոչ թե ծերանալն է, տգեղանալը, անգամ առանց ամուսնու և աղքատ մնալը, այլ այն, որ կյանքում ձեզ ոչ ոք չնախանձի։
- Համեստությունը կյանքը միշտ էլ հեշտացնում է, մեր աշխարհում այն ընդունելի հատկանիշ է։
- Երբ մարդ մի անգամ ընդունում է, որ վատ մարդ է (ի դեպ, անպատասխան սիրահարվելը դրա պատճառ կարող է լինել) դրանից հետո ահավոր բաներ կարող են կատարվել։
- Նկարչությունն իրականում նշանակում է փնտրել Աստծու հուշերը, տեսնել աշխարհն այնպես, ինչպես նա է տեսնում։
- Նկարչությունը նկարչի փնտրտուքն է՝ տեսնելու աշխարհն այնպես, ինչպես Աստված է տեսնում, և այս եզակի տեսարանը միայն երկար աշխատանքային կյանքում աչքերը հոգնեցնելուց, նկարչի հոգնելուց հետո կուրանալով, հիշատակվելով է ձեռք բերվում։
Աղբյուրներ
[խմբագրել]- Օրհան Փամուք, Իմ անունը Կարմիր է, Երևան։