Jump to content

Իլդար Աբուզյարով

Վիքիքաղվածք-ից
Իլդար Աբուզյարովը ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների IV ֆորումում. Երևան, Մատենադարան, 26 հոկտեմբերի 2010 թվական

Իլդար Աբուզյարով (թաթ.՝ Илдар Әбүзаров, հունիսի 5, 1975 կամ 1976, Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի թաթար գրող, լրագրող, մանկավարժ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Փարիզը ճերմակ քաղաք է, Հռոմը` վարդագույն, Կահիրեն` դեղին, Երևանը` մուգ վարդագույն: Այս հնամենի քաղաքն ունի ճարտարապետական իր ուրույն, անկրկնելի ոճը, նրանում զգացվում է դարավոր իմաստնականության ներկայությունը, նույնիսկ գերժամանակակից ճարտարապետական լուծումները ներդաշնակում են հնին[1]:
  • Վաթսունականների, յոթանասունականների սերունդներն այսպես թե այնպես իրենց խոսքն ասացին, իսկ մեր վիճակը շատ դժվարին է, դաշտն ամբողջապես տրորված է, յուրաքանչյուրս մենակ է կանգնած չընթերցող հասարակության առաջ, համաշխարհային մշակույթի ահռելի գանձարանի և ամենակուլ զանգվածային մշակույթի առաջ[1]:
  • Համոզված եմ` դարավոր մշակույթ ունեցող հայ ժողովուրդը այսօր էլ շատ բան կարող է տալ աշխարհին[1]:

Ծանոթագրություններ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Իլդար Աբուզյարով հոդվածը նաև Վիքիպեդիայում: