Իգոր Զայցև
Արտաքին տեսք
Իգոր Արկադևիչ Զայցև (ռուս.՝ Игорь Аркадьевич Зайцев, մայիսի 27, 1938, Ռամենսկոե, Մոսկվայի մարզ), խորհրդային և ռուսաստանցի շախմատիստ, գրոսմայստեր, շախմատային տեսաբան, գրող։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ։ Այդ կոչումն ու լայն ճանաչում է ստացել աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովի` Վիկտոր Կորչնոյի հետ կայացած պատմական մրցախաղում որպես Կարպովի մարտավկա կատարած մարզչական աշխատանքի շնորհիվ։ Հավակնորդների մրցախաղերում եղել է Տիգրան Պետրոսյանի մարզիչը։ Հոր կողմից հայ է։
Քաղվածքներ
[խմբագրել]- Միշտ ավելի հեշտ է գանձ գտնել այնտեղ, որտեղ ինչ-որ մեկն արդեն մի բուռ մետաղադրամ է գտել[1]։
