Jump to content

Թոնի Մորիսոն

Վիքիքաղվածք-ից

Թոնի Մորիսոն (անգլ.՝ Toni Morrison, ծննդյան անունը՝ Քլոե Արդելիա Ուոֆորդ, անգլ.՝ Chloe Ardelia Wofford, փետրվարի 18, 1931, ԱՄՆ - օգոստոսի 5, 2019, ԱՄՆ), ամերիկացի գրող, խմբագիր և պրոֆեսոր, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ որպես գրող, «ով իր երազանքով ու քնարականությամբ հարուստ վեպերում կենդանի կերպով պատկերել է ամերիկյան իրականության կարևոր բնագավառները» (1933), Ազատության նախագահական մեդալի դափնեկիր։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Եթե դու անձնատուր ես լինում քամուն, ուրեմն կարող ես կառավարել այն[1]:
  • Մենք չենք ստեղծում աշխարհը, աշխարհն է մեզ ստեղծում[1]:
  • Այն, ինչ սիրված է, երբեք չի անհետանա[1]:
  • Ես գրեցի իմ առաջին վեպը, որովհետև ցանկանում էի կարդալ այն[1]:
  • Սերը զուտ աստվածային է և միշտ բարդ: Եթե կարծում ես, որ այն պարզ է, դու հիմար ես: Եթե կարծում ես, որ այն բնական է, դու կույր ես: Դա իմաստուն ջանասիրություն է առանց պատճառի կամ շարժիչ ուժի՝ Աստծուց բացի[1]:
  • Մեռած ամեն բան, երբ վերադառնում է, ցավ է պատճառում[1]:
  • Հասնելով պաշտոնի և իշխանության՝ մի փոքր երազիր մտածելուց առաջ[1]:
  • Եթե ցանկանում ես ճախրել, ուրեմն թող այն, ինչ քեզ ներքև է քաշում[1]:
  • Ջերմ, խենթ զրույցները՝ հագեցած կիսատ-պռատ նախադասություններով, անուրջներով և տարաձայնություններով, առավել ազդու են, քան կարող է լինել փոխադարձ ընկալումը[1]:
  • Ես կլուծեի շատ գրական խնդիրներ՝ սոսկ մտածելով թունելում հայտնված կերպարի մասին, որտեղ,այսպես թե այնպես, ոչինչ անել չես կարող[1]:
  • Գրողների նկարագրելու ունակությունը, թե որը չէ է-ն, արտասովորը հարազատ դարձնելը և սովորականը՝ առեղծվածային, նրանց հզորության փորձաքարն է[1]:
  • Սրբագրիր այն, ինչ կարող ես, սովորիր այն, ինչ չես կարող[1]:
  • Եթե չես կարող պատկերացնել մի բան, չես կարող նաև հասնել դրան[1]։
  • Որոշ բաներ մոռացվում են, որոշ բաներ էլ՝ այլևս չես անում[1]:

Ծանոթագրություններ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Թոնի Մորիսոն հոդվածը նաև Վիքիպեդիայում: