Թամարա Ստեփանյան
Արտաքին տեսք

Թամարա Վիգենի Ստեփանյան (հոկտեմբերի 19, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆրանսաբնակ հայ կինոռեժիսոր, սցենարիստ, բեմադրող օպերատոր, վավերագրող։
Մեջբերումներ
[խմբագրել]- «Դու պիտի նայես դեպի քեզ, որ հասկանաս՝ ինչ ես ուզում փոխանցել։ Ոչ թե գնաս ու նկարահանես, այլ հասկանաս՝ դու ինչ կապ ունես ընտրածդ թեմայի հետ»[1]։
- «Իմ պապան՝ Վիգեն Ստեփանյանը, միշտ խոսում էր Հայաստանից։ Նա երբեք չընդունեց տեղի ունեցածը՝ պատերազմը, պարտությունը, լռությունը։ Նրա չդիմանալը, նույնիսկ մահը, ինձ համար սիմվոլ էր։ Ու ֆիլմով ես սգացի հորս մահը»[1]։
- «Ես արմատախիլ եմ եղել, ու հիմա անընդհատ փնտրում եմ, թե ուր դնեմ իմ արմատները։ Ու հասկացա՝ իմ տունը ոչ Հայաստանն է, ոչ Լիբանանը, ոչ էլ Ֆրանսիան։ Իմ տունը կինոն է»[1]։
- «Պատերազմն ու քաղցկեղը գրեթե միաժամանակ սկսվեցին։ Ու հասկացա՝ իմ հերոսը չի մահանում ավտովթարից։ Նա ինքնասպան է լինում, քանի որ չի կարողանում համակերպվել իրականության հետ»[1]։
- «Հորս ուրվականն ինձ տարավ դեպի հայկական կինոյի ուրվականները։ Այս ֆիլմով ես ուզում եմ խոսել ոչ միայն իմ հոր հետ, այլև Հայաստանի, Հայաստանի պատմության ու կինեմատոգրաֆիայի հետ։ Ես ուզում էի հասկանալ, թե որտեղից եմ գալիս ես՝ իմ ինքնությունը, ծագումը, իմ կինոյի ընտանիքը»[2]։
