Ըմբիշը

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Ըմբշամարտիկըից)

«Ըմբիշը» (անգլերեն՝ The Wrestler) 2008թ. դրամա ֆիլմ է պրոֆեսիոնալ ըմբշամարտիկի մասին։ 80-ականների առաջատար մարզիկ Ռանդի «Ռամ» (Խոյ) Ռոբինսոնը 20 տարի անց մենամարտում է մանր կենտրոններում։ Կապեր չունենալով աղջկա հետ՝ անակնկալ սրտի ինֆարկտ ստիպված է լինում հեռանալ սպորտից, փորձել հարաբերություններ ստեղծել աղջկա և սիրավեպ սկսել ակումբային պարուհու հետ։ Սակայն նա կիրքը չի կորցնում ըմբշամարտի հանդեպ և վերադառնում է ռինգ։ Ֆիլմն ընթանում է դեպի հիվանդ մարզիկի ողբերգությունը։

Երկխոսություն[խմբագրել]

Նիք Վոլփ․ Մայիսի 6... Գարդենում քո և Այաթոլլայի 20-րդ տարելիցը։
Ռանդի «Ռամ» Ռոբինսոն․ Գրո´ղը տանի...
Նիք Վոլփ․ Գիտեմ։ Գրողի տարած ժամանակը թռչում է։
Ռանդի «Ռամ» Ռոբինսոն․ Ի՞նչ ես մտածում։
Ռանդի «Ռամ» Ռոբինսոն․ Երկու բառ` պատասխան մրցություն։ Ես Հարավային Կարոլինայում մեծ տոն եմ անում այս շաբաթ։ Ձեզ երկուսին ցանկանում եմ մտցնել հիմնական իրադարձության մեջ։
Ռանդի «Ռամ» Ռոբինսոն․ Հա՞։
Նիք Վոլփ․ «Ռամ-Այաթոլլա 2»` 20-րդ տարելից։ Հարյուրավոր, հազարավոր ճչացող երկրպագուներ դիտում են երկուսիդ երկրորդ անգամ պատմություն կերտելիս։

Ռանդի «Ռամ» Ռոբինսոն․ Ժամանակ ունե՞ս։ Ես մտածում էի՝ մենք կարող էինք այցելել մեր սիրելի հին տեղը։
Ստեֆանի․ Մենք սիրելի հին տե՞ղ ունենք։
Ռանդի «Ռամ» Ռոբինսոն․ Դու կհիշես, երբ տեսնես։ Հը՞, ի՞նչ կասես։
Ստեֆանի․ Հիմա լավագույն ժամանակը չէ, ես գործեր ունեմ անելու։
Ռանդի «Ռամ» Ռոբինսոն․ Ի՞նչ գործեր։
Ստեֆանի․ Խառը։
Ռանդի «Ռամ» Ռոբինսոն․ Դու չունես խառը գործեր։ Դե լա՜վ, ծեր մարդուն մի համառիր։

Մրցության վարող[խմբագրել]

  • Նյու Ջերսիից՝ Էլիզաբեթից՝ կշռում է 218 ֆունտ... Նախկին WWF գերաստղ և ընբշամարտի լեգենդ... Եզակին, միակը... Ռանդի «Ռամ» Ռոբինսո՜ն
  • Նյու Ջերսիից՝ Էլիզաբեթից՝ կշռում է 219 ֆունտ... Ըմբշամարտի իրական անմահ, բոլոր ժամանակների լավագույններից մեկը... Ռանդի «Ռամ» Ռոբինսոո՜ն
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ըմբիշը հոդվածը նաև Վիքիպեդիայում: