Էլմար Գրին
Արտաքին տեսք

Էլմար Գրին (իսկական անունը՝ Ալեքսանդր Վասիլևիչ Յակիմով, 1909–1999), ռուս խորհրդային գրող։ Ստալինյան առաջին աստիճանի մրցանակի դափնեկիր (1947)։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մարդիկ ի վիճակի չեն լոկ գեղեցիկը դիտելով ապրել: Եվ դրանում էր աստծու թույլ տված սխալը: Մարդկանց ստեղծելիս նա մոռացել էր նրանց օժտել գեղեցիկ տեսարանով սնվելու և վրայից պարզ ու վճիտ հեռուները խմելու ունակությամբ...[1]
- Բարեկամությունից ոչ մի վնաս չի կարող լինել ժողովուրդներին: Եվ բուն ժողովուրդների մեջ չի կարող լինել նրանց թշնամության պատճառը: Իսկ եթե թշնամությունը գոյություն ունի, ապա ուրեմն այն հարուցվել է վերևից[1]:
- Մեծ երջանկություն է մայր ունենալը, մայր, որ մեծացնում է քեզ ու խնամում, և իր կրծքին է սեղմում քեզ քո մանկական վիշտը ամոքելու համար....[1]
- Որքան մեծ տարածություն է անցնում մարդը իր կյանքի ուղիով, այնքան ավելի ուժեղ է նրա մեջ արթնանաում կանգ առնելու և անցած ճանապարհին հետադարձ հայացք նետելու ցանկությունը: Եվ որքան ավելի կարճատև է դառնում նրան բաժին ընկած կյանքի տևողությունը, այնքան ավելի հաճախ է նա ետ նայում, փորձելով հասկանալ, թե ինչու է ինքն անցել այն ամենը, ինչ վիճակվել է իրեն[1]:
- Ամեն մարդ նախ և առաջ իր մայրենի լեզուն պետք է գիտենա[1]: