Եվ վերադարձնելով Ձեր դիմանկարը
Արտաքին տեսք
(Վերահղված է Եվ վերադարձնելով ձեր դիմանկարըից)
«Եվ վերադարձնելով Ձեր դիմանկարը», Զորայր Խալափյանի վեպը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Եվ այդ հեռավորությունից անիմաստ էին թվում նրանց պայքարը, սխրանքը, մահը։ Ի՞նչ են պաշտպանել, հանուն ինչի՞ են կռվել ու ընկել, եթե ոչինչ չի փոխվել։ Ամբոխները շարժվել են ամբոխների դեմ, հազարների մեջ յուրաքանչյուրն ունեցել է իր կյանքը, որը մեկ անգամ է տրվում մարդուն։ Ու նրանք չեն խնայել այդ կյանքը։ Իսկ պատմության մատյաններում գրվել է լոկ թիվը՝ այսքան մարդ զոհվեցին այս կողմից, այսքան մարդ՝ մյուս կողմից։ Սրանք էլ են հայրենիքը պաշտպանել՝ ըստ սրանց պատմության, նրանք էլ՝ ըստ նրանց պատմության։ Եվ բոլորն էլ արդարացի են եղել։
- Ամեն աշխատանքում կա գլխացավանք, պետք է գտնես ու խուսափես։ Երբ գտար ու խուսափեցիր՝ համարյա անելու բան չի մնում։
- Խելոք մարդիկ այնքան շատ չեն, որ ամեն պաշտոնի համար խելոք մարդ գտնեն։
- Ջանում էր սեփական մտքի նմուշ անգամ չցուցաբերել, տարիների փորձով գիտեր, որ դրանից կարող են կառչել, առհասարակ որևէ միտք արտահայտելը նպատակահարմար չէր, մեկը կարող է դեմ լինել, մյուսը կողմ, և չգիտես ինչով կարող է վերջանալ։
- Տրոյայի պատերազմին արիմ անունով մասնակցել են նաև հայերը։ Դա հաստատում է նաև պատմահայր Մովսես Խորենացին։ Նրա հիշատակած Զարմայրը հավանաբար Ութերորդ երգի Օրմենոս (Արմենոսն) է, որին նետահարեց Տևկրոսը։ ...Ի՞նչ նշանակություն ունի, թե այդ մարդը Աքիլլես չի եղել կամ չի մենամարտել Մեծն Այասի հետ։ Սակայն մենք մի ժողովուրդ ենք, որ դեռ ա՜յն ժամանակ, ա՜յն, գործուն մասնակցություն ունեինք համաշխարհային իրադարձություններին։ Ի՜նչ նշանակություն ունի, որ քրիստոնեությունը կրոն է, և կրոնը հաշիշ է ժողովրդի համար, սակայն մենք մի ժողովուրդ ենք, որ աշխարհում առաջինը ընդունեցինք քրիստոնեությունը, որպես պետական կրոն։ Ի՜նչ նշանակություն ունի, թե մեր թվարկությունից առաջ պարտվել ենք հռոմեացիներից, կարևոր է, որ մենք մի ժողովուրդ ե՜նք...
- Առավոտյան ութին պետք է հասնել աշխատանքի։ Երեք րոպե կարելի է ուշանալ, չորս էլ կարելի է, հինգ չի կարելի։ Հինգ րոպեի մեջ ճակատագրական ինչ-որ բան կա։ Ուղիղ ութին գալիս ենք, ստորագրում, նստում ու թերթ կարդում։ Մինչև կեսօր պայքարում ենք քաղցի դեմ, կեսօրից հետո՝ քնի դեմ։ Ուշացողների անունները ընկնում են ցուցակ, ահագին գործ է բացվում։ Ուրախ-ուրախ հավաքվում ենք ամբողջ բաժնով, ժամերով քննում ուշացողների հարցը։
- Պատմությունը վիճակագրություն չէ, պատմությունը մարդիկ են, դեպքեր։
Աղբյուրներ
[խմբագրել]- Զորայր Խալափյան, Եվ վերադարձնելով Ձեր դիմանկարը, Երևան, 1987։