Jump to content

Եվգենի Եվտուշենկո

Վիքիքաղվածք-ից
Եվգենի Եվտուշենկոն

Եվգենի Ալեքսանդրովիչ Եվտուշենկո (ռուս.՝ Евге́ний Алекса́ндрович Евтуше́нко, հուլիսի 18, 1932, Զիմա, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 1, 2017, Թալսա), խորհրդային և ռուս բանաստեղծ, վիպասան, դրամատուրգ, սցենարիստ, դերասան, խմբագիր, թարգմանիչ և մի քանի ֆիլմի ռեժիսոր։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Համոզված եմ, որ այն երիտասարդներից, ովքեր իրենց թևքերին կրում են սվաստիկա, կամ դրա նման այլ բան, ու Հիտլերի ծննդյան օրն են նշում, ոչ բոլորն են համոզմունքով ֆաշիստներ, այլ դա անում են ձանձրույթից։ Ձանձրույթը մայրն է ֆաշիզմի[1]։
  • Ես շատ բան եմ սովորել վաղ 60-ականների Ամերիկայից, որտեղ եռում էր կյանքը, պայքարը ռասիզմի դեմ, սպառազինության դեմ, բյուրոկրատիայի դեմ, որոնցում մասնակցություն ուներ ԱՄՆ֊ի ողջ առաջադեմ մտավորականությունը, այդ թվում և գրողները[1]։
  • Ես երջանիկ եմ, որ այն վաղ շրջանի բանաստեղծությունը իրականության եմ վերածել՝ դառնալով ժողովրդական պատգամավոր, և բազում անգամներ ելույթ ունեցել մեր քաղաքացիներին նվաստացնող «ելքի հանձնաժողովների» դեմ, որոնք ստուգում էին քաղաքացիների չեզոքությունը, որոշելու՝ թույլ տալ նրանց արտասահման գնալ, թե ոչ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Եվգենի Եվտուշենկո հոդվածը նաև Վիքիպեդիայում: