Jump to content

Դմիտրի Ռանցև

Վիքիքաղվածք-ից
Կինոքննադատ Դմիտրի Ռանցևը և լուսանկարիչ Աննա Լայնեն Լատվիայի արվեստի ազգային թանգարանում կայացած արվեստի ցուցահանդեսում

Դմիտրի Ռանցև (լատիշերեն՝ Dmitrijs Rancevs, հոկտեմբերի 28, 1966, Ռիգա), լատվիացի լրագրող, կինոքննադատ և կինոգետ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Կինեմատոգրաֆը և նրա հնարավորությունները անսպառ են։ Ֆիլմը վերջնականապես ամբողջանում է միայն հանդիսատեսի մտքում[1]։
  • Ինձ համար ֆիլմը քո կյանքի երկու ժամն, կարելի է ասել, քո անձնական պատմության այն հատվածը, որը դու նվիրում ես ինչ-որ այլ բանի, խախտում ես քո սովորական կյանքի ընթացքը, բայց միաժամանակ մտավոր առումով հեռանում ես իրականության ընկալման սովորական ձևերից։ Եվ այստեղ արդեն կարևոր չէ, թե ինչ ձևով ես դիտում ֆիլմը․ դիտման ընթացքում փոխվում է հենց ընկալման համակարգը՝ այն, թե ինչպես ես զգում ու հասկանում շրջապատը։ Իհարկե, դա կարող է տարբեր լինել, բայց իդեալական դեպքում մենք ընկղմվում ենք առնվազն ինչ-որ բանի մեջ, որը նման է մեդիտացիայի զգացողությանը։ Եվ կարևորն այն է, որ կյանքի այդ երկու ժամը նվիրելով՝ մենք, այնուամենայնիվ, ձեռք ենք բերում մի բան, որը չի չափվում սովորական չափանիշներով[2]։
  • Կարծում եմ՝ քննադատը որոշ իմաստով համահեղինակ է։ Եվ որոշ իմաստով դա նույն ստեղծագործական գործընթացն է, ինչ ֆիլմ նկարահանելը։ Ես զգում եմ, որ ռեժիսորն ու ես լրացնում ենք միմյանց՝ ստեղծելով ընդհանուր կինեմատոգրաֆիկ տարածք։ Ռեժիսորները նույնպես չեն կարող գոյություն ունենալ առանց քննադատների. դա կլիներ անօդ, անիմաստ, իսկ այսպես ստեղծվում է որոշակի ծավալ։ Բորխեսի կերպարներից մեկը մի անգամ ասել է, որ քննադատությունը պետք է լինի առանց դատողություների։ Եվ դա այն իդեալն է, որին ես ձգտում եմ։ Դա միշտ չէ, որ ստացվում է, բայց դա վեկտոր է։ Գերագույն նպատակ, որին կարևոր է հետապնդել[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]

Կինեմատոգրաֆիա (латыш. Kinotācijas: teksti par kino un ne tikai; 2009) ISBN 978-9984-812-23-6