Դավիդ Բրոնշտեյն
Արտաքին տեսք

Դավիդ Իոնովիչ Բրոնշտեյն (ռուս.՝ Дави́д Ио́нович Бронште́йн, փետրվարի 19, 1924, Բելայա Ցերկով, Կիևի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 5, 2006, Մինսկ, Բելառուս), խորհրդային և ռուսական շախմատիստ, գրոսմայստեր։
Քաղվածքներ
[խմբագրել]- Շախմատում բոլորը հաղթում են։ Եթե դուք վայելում եք խաղը, իսկ դա ամենակարևորն է, ապա նույնիսկ պարտությունը սարսափելի չէ[1]։
- Ես սիրում եմ օրինակներ բերել ֆուտբոլից, որը որպես խաղ ինտելեկտով շախմատից մի գլուխ բարձր է[1]։
- Իմ կարծիքով՝ արքայական գամբիտը միակ սկզբնախաղն է, որի համար արժե շախմատ խաղալ[1]։
Բրոնշտեյնի մասին
[խմբագրել]- Բրոնշտեյնը շախմատի մասին ասել է ամենակարևոր բանը, որ երբևէ ասել է որևէ մեկը։ Նա մարգարե է։ Նա մեսիա է։ Նա Սոկրատես է։ Ես համաձայն եմ նրա յուրաքանչյուր պնդման հետ։ Նրա յուրաքանչյուր բառի հետ։ Միշտ և ամենուր։ Նրա նման քչերը կան։ Կան շախմատի գործամոլներ։ Կան շախմատի գործարարներ։ Կան շախմատի բանվորներ։ Բայց միայն նա՝ Բրոնշտեյնը, շախմատի իմաստուն էր[2]։
- Վլադիսլավ Տկաչով, գրոսմայստեր
