Jump to content

Գրքի գողը

Վիքիքաղվածք-ից

«Գրքի գողը» (անգլ.՝ The Book Thief), ավստրալացի գրող Մարկուս Զուսակի վեպը (2006)։ Գլխավորել է «Նյու Յորք Թայմսի ամենաշատ վաճառված գրքերի ցանկ»-ում ավելի քան 230 շաբաթ[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Մարդիկ օրվա գույները նկատում են միայն դրա սկզբում և վերջում։
  • Սովորական մի ժամը կարող է պարունակել հազարավոր տարբեր գույներ։
  • Երբ նա սկսեց գրել իր պատմությունը, ինքն իրեն հարց տվեց՝ կոնկրետ ե՞րբ գրքերն ու բառերը սկսեցին նշանակել ոչ թե ինչ-որ մի բան, այլ ամեն բան։
  • Կապ չունի՝ քանի անգամ են իրեն ասել, որ սիրում են։ Լիզելը վստահ էր՝ լքելը սիրելու ապացույց չէ։
  • Չհեռանալ - վստահության և սիրո արտահայտում՝ հաճախ ճանաչելի երեխաների կողմից։
  • Այնքան էլ կարևոր չէր՝ ինչի մասին էր գիրքը։ Ավելի կարևոր էր, թե ինչ նշանակություն ուներ այն։
  • Արդյո՞ք երկչոտություն է վախի գիտակցումը։ Արդյո՞ք վախկոտություն է երջանիկ լինելը, որ դու ողջ ես։
  • Շուրջբոլորը գրքե՛ր էին։ Պատերից յուրաքանչյուրը բեռնված էր մեծ քանակությամբ, բայց և այնպես հիասքանչ գրքերով։ Պաստառները հազիվ էին երևում։ Սև, կարմիր, մոխրագույն, բազմագույն գրքերի կռնակներին բազմապիսի ոճերով և չափերով գրություններ կային։ Սա ամենագեղեցիկ բաներից մեկն էր, որ Լիզել Մեմինգերը երբևէ տեսել էր։
  • Նաև հատկանշական է, որ ամեն մի ընթացք իր թեքությունն ունի, և մի օր ամեն ինչ շուռ է գալիս կամ էլ մի էջից մյուսն ընկնում։
  • Լիզելն օգտագործեց երբևէ ընտանիք ունեցած յուրաքանչյուր մարդու աչք ծակող իրավունքը։ Նրա համար միանգամայն ընդունելի է, որ ինքը կարող է բողոքել, նվնվալ ու քննադատել ընտանիքի անդամներին, սակայն երբեք թույլ չի տա, որ ուրիշ մեկը այդպես վարվի։
  • Նրանք ասում են, թե պատերազմը մահվան լավագույն ընկերն է, բայց ես ձեզ մեկ այլ դիտակետ կառաջարկեմ։ Ինձ համար պատերազմը նոր ղեկավար է, ով պահանջում է անհնարինը։ Նա կանգնում է մեջքիդ հետևում ու անընդմեջ կրկնում նույն բանը. «Ավարտի՛ն հասցրու, ավարտի՛ն հասցրու...»։ Ուստի, դու ավելի տքնաջան ես աշխատում։ Գործն ավարտին ես հասցնու։ Սակայն ղեկավարը շնորհակալ չէ։ Նա ավելին է ուզում։ (Մահվան խոսքերը)
  • Բոլորը մարտնչում էին իրենց ամենաթանկ ունեցվածքի համար։ Ոմանց դեպքում դա երեխան էր։ Մյուսների համար լուսանկարների կապոցը կամ էլ ինչ-որ փայտե տուփ։ Լիզելը տանում էր գրքերը՝ արմունկների ու կողերի միջև սեղմած։
  • Պատերազմն իսկապես որ աղոտացրել էր տրամաբանության ու սնահավատության միջև եղած տարբերությունը։
  • Նացիստական Գերմանիայում գոյություն չունեին պատժի կտրոններ, սակայն բոլորի հերթն էլ ի վերջո գալու էր։
  • Այո՛, ֆյուրերը որոշել էր, որ բառերով կգրավի աշխարհը։
- Ես ոչ մի դեպքում չեմ կրակի հրացանից,- վճռել էր նա,- դա ինձ պետք չի գա։
  • Փողոցում ամենուր մարդիկ էին, սակայն օտարականն ավելի մենակ չէր լինի, եթե այն դատարկ լիներ։
  • Բառե՜րը։ Ինչո՞ւ էր անհրաժեշտ նրանց գոյությունը։ Առանց նրանց ոչ մի նման բան էլ չէր լինի։ Առանց բառերի ֆյուրերը ոչինչ էր։
  • Ես հմայված եմ մարդկանցով։

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Մարկուս Զուսակ, Գրքի գողը, Երևան, 2022։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. «Best Sellers: Children's Books - May 15, 2011», New York Times, 2011 թ․ մայիսի 15.


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Գրքի գողը հոդվածը նաև Վիքիպեդիայում: