Jump to content

Գեորգի Գյուրջիև

Վիքիքաղվածք-ից

Գեորգի Իվանի Գյուրջիև (հունվարի 13, 1866 կամ նոյեմբերի 28, 1872, Ալեքսանդրապոլ - հոկտեմբերի 29, 1949, Նյոյի սյուր Սեն), հայազգի մտավորական, միստիկ, հոգևոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց և փիլիսոփա։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ուշադրությունդ կենտրոնացրու ինքդ քեզ վրա[1]:
  • Ցանկացած պահի գիտակցիր այն, ինչ մտածում, զգում, ցանկանում կամ անում ես[1]:
  • Միշտ ավարտին հասցրու սկսածդ[1]:
  • Ինչ որ անում ես՝ հնարավորինս լավ արա[1]:
  • Մի կապվիր այն բանին, ինչն արդյունքում կարող է ավիրել քեզ[1]:
  • Շռայլությունդ առանց վկաների ցուցաբերիր[1]:
  • Ցանկացած մարդու վերաբերվիր ինչպես ամենամոտ բարեկամիդ[1]:
  • Շտկիր փչացրածդ ամեն ինչը[1]:
  • Սովորիր ստանալ և շնորհակալ լինել ամեն մի պարգևի համար[1]:
  • Ինքնապաշտպանական վարքդ զսպիր[1]:
  • Մի խաբիր, մի գողացիր. այդպես վարվելով դու կխաբես ու կգողանաս ինքդ քեզնից[1]:
  • Օգնիր նրանց, ովքեր քո կողքին են, բայց նրանց կախվածության մեջ մի գցիր[1]:
  • Չափազանց շատ տարածք մի զբաղեցրու[1]:
  • Մի աղմկիր ու ավելորդ ժեստեր մի արա[1]:
  • Եթե դեռ հավատ չկա մեջդ՝ ձևացրու այն[1]:
  • Ուժեղ անհատների ազդեցությունից հեշտորեն մի տպավորվիր[1]:
  • Մի փորձիր պահպանել ոչինչ ու ոչոքի[1]:
  • Արդար բաշխիր[1]:
  • Մի գայթակղիր[1]:
  • Կեր և խմիր այնքան, որքան պետք է[1]:
  • Քո անձնական խնդիրներից մի խոսիր[1]:
  • Մի դատիր և մի տարբերակիր, քանի դեռ չգիտես բոլոր հիմնական փաստերը[1]:
  • Անիմաստ ընկերություն մի արա[1]:
  • Մի հետևիր ընդհանուր միտումներին[1]:
  • Մի ծախիր քեզ[1]:
  • Հարգիր քո ստորագրած համաձայնությունները[1]:
  • Ճշտապահ եղիր[1]:
  • Ուրիշի սեփականությանն ու ձեռքբերումներին մի նախանձիր[1]:
  • Խոսիր միայն անհրաժեշտի մասին[1]:
  • Մի մտածիր այն շահի մասին, որ կարող են բերել քեզ քո գործողությունները[1]:
  • Մի սպառնա[1]:
  • Պահիր խոստումներդ[1]:
  • Վեճի մեջ քեզ միշտ ուրիշների տեղը դիր[1]:
  • Խոստովանիր, երբ մեկը գերազանցում է քեզ[1]:
  • Հաղթահարիր վախերդ[1]:
  • Օգնիր ուրիշներին ունակ դառնալ ինքնօգնության[1]:
  • Հաղթահարիր տհաճության զգացողությունդ և նրանց կողքին եղիր ում ուզում ես մերժել[1]:
  • Հպարտությունդ փոխարինիր արժանապատվությամբ[1]:
  • Չարությունդ փոխարինիր ստեղծագործականությամբ[1]:
  • Ժլատությունդ փոխարինիր գեղեցկության պաշտանմունքով[1]:
  • Նախանձդ փոխարինր ուրիշների արժանիքների հիացմունքով[1]:
  • Ատելությունդ փոխարինիր գթասրտությամբ[1]:
  • Մի գովերգիր, բայց և մի վիրավորիր ինքդ քեզ[1]:
  • Քեզ չպատկանող ամեն ինչի մասին հոգա, ինչպես քո սեփականի[1]:
  • Մի փնթփնթա, մի բողոքվիր ինքդ քեզ[1]:
  • Զարգացրու երևակայությունդ[1]:
  • Ուրիշներին հրահանգներ մի տուր միայն հանուն ենթարկելու հաճույքի[1]:
  • Վճարիր այն աշխատանքի և ծառայությունների համար, որ քեզ մատուցում են[1]:
  • Մի քարոզիր քո աշխատանքն ու գաղափարները[1]:
  • Մի փորձիր ուրիշների մեջ քո հանդեպ արթնացնել այնպիսի զգացողություններ, ինչպիսիք են՝ խղճահարությունը, համակրանքը, հիացմունքը, մեղսակցությունը[1]:
  • Մի փորձիր առանձնանալ արտաքին տեսքով[1]:
  • Երբեք մի ընդդիմացիր, ուղղակի լռություն պահպանիր[1]:
  • Պարտքի տակ մի ընկիր, գնիր և վճարիր անմիջապես[1]:
  • Հրապարակային վիրավորելով՝ հրապարակային ներողություն հայցիր[1]:
  • Խոսակցության մեջ սխալդ նկատելով, մի պնդիր սեփական ճշմատացիությունը հանուն հպարտության և անմիջապես հրաժարվիր նախկին մտադրություններիցդ[1]:
  • Մի պաշտպանիր նախկին գաղափարներդ միայն հանուն նրա, որ արդեն հայտարարել ես դրանք[1]:
  • Մի պահիր անպետք իրերը[1]:
  • Մի զարդարիր քեզ ուրիշի գաղափարներով[1]:
  • Մի լուսանկարվիր հայտնիների հետ[1]:
  • Ինքդ քո դատավորը եղիր[1]:
  • Քեզ մի բնորոշիր նրանով, ինչ ունես[1]:
  • Գիտակցիր, որ ամեն ինչ քեզ է պատկանում[1]:
  • Երբ մեդիտացիայի ժամանակ քեզ այցելում է Սատանան, ստիպիր, որ նա էլ մեդիտացիա անի[1]:

Ծանոթագրություններ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Գեորգի Գյուրջիև հոդվածը նաև Վիքիպեդիայում: