Գաբրիել Լաուբ
Արտաքին տեսք

Գաբրիել Լաուբ (Gabriel Laub, 1928-1998), չեխ և գերմանացի լրագրող, գրող և աֆորիզմների հեղինակ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Յուրաքանչյուր իշխանություն դուրս է գալիս ժողովրդից և երբեք այլևս չի վերադառնում[1]։
- Կինը վտանգավոր է դառնում միայն երկու դեպքում՝ եթե տղամարդը չի բավարարել նրան և եթե տղամարդը բավարարել է նրան[2]։
- Կանայք ավելի գեղեցիկ են, քան թվում են[1]։
- Մարդկության պատմության ընթացքում ոչ ոք երբեք չի հետապնդել երգիծանքը։ Հետապնդվել է միայն դրա մեջ եղած ճշմարտությունը[3]։
- Կադրային սպան այն մարդն է, որին մենք կերակրում ենք խաղաղ ժամանակ, որպեսզի պատերազմի ժամանակ նա մեզ ուղարկի ռազմաճակատ[1]։
- Բանտերի հակառակորդները որտե՞ղ են նստեցնում իրենց հակառակորդներին[1]։
- Խաղաղությունն այն է, երբ կրակում են ուրիշ տեղ[1]։
- Ազնիվ մարդը կաշառք է վերցնում միայն մեկ դեպքում՝ երբ հնարավորություն է ստեղծվում[1]։
- Քաղաքակրթություն. էսկիմոսները ստանում են տաք բնակարաններ և պետք է աշխատեն՝ սառնարան գնելու համար[1]։