Անատոլի Կարպով
Արտաքին տեսք

Անատոլի Եվգենևիչ Կարպով (ռուս.՝ Анато́лий Евге́ньевич Ка́рпов, մայիսի 23, 1951, Զլատոուստ, Չելյաբինսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս շախմատիստ, աշխարհի 12-րդ չեմպիոնը, գրոսմայստեր:
Քաղվածքներ
[խմբագրել]- Ո՞ճ։ Ես ոճ չունեմ։
- Շախմատը էներգիայի հսկայական ծախս է։ Ես ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում այն փաստում, որ տղամարդ շախմատիստներն ավելի ուժեղ են։ Նրանք ավելի լավ են հաղթահարում ծանրաբեռնվածությունը[1]։
- Շախմատը սովորեցնում է ճիշտ գնահատել սեփական ուժեղ կողմերը, վերլուծել և տրամաբանորեն մտածել, չհաշված այն, որ շախմատը զարգացնում է հիշողությունը[1]։
- Ես երբեք ողբերգություն չեմ ստեղծել սխալներից, և առավել ևս չեմ փորձել մեղադրել ուրիշներին իմ սխալների համար։ Ես միշտ մտածել եմ, որ մարդու արած ամեն ինչի համար՝ թե՛ լավ, թե՛ վատ, վճարելու պատրաստակամությունը, թերևս, մարդու հոգեվիճակի ամենակարևոր ցուցանիշն է[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ 1,0 1,1 1,2 Карпов А. Е. Сестра моя Каисса. — Нью-Йорк: Liberty Publishing House, 1990. — 271 с. — ISBN 0-914481-57-6
