Աղավնի (գրող)
Jump to navigation
Jump to search
Աղավնի (Աղավնի Արշակի Գրիգորյան, հուլիսի 15, 1911, Կարսի մարզի Տայլար գյուղ - փետրվարի 2, 1992, Երևան), հայ բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934):
Քաղվածքներ[խմբագրել]
- Ամեն բարի գործի մեջ էլ աստծո մատը խառն է[1]:
- Ամեն սերնդի մանկությունը իր ժամանակի հայելին է[1]:
- Երբեմն մարդ կարող է ինքն իրենից ամաչել, մեղավոր զգալ ինքն իր հանդեպ ու դատապարտել իրեն[1]:
- Մարդը ներքին գեղեցկություն պիտի ունենա, հոգին պիտի գեղեցիկ լինի[1]:
- Հողից գոյություն առած մարդը նրա սերն իր սրտից հանել չի կարող[1]:
- Սրտի բանն ուրիշ է, նրա մեջ որ մի բան կոտրվեց, էլ չես կարող կպցնել...[1]
- Նա, որ խաղ ու խնդումի մեջ պոչը տնկած խրխնջում է, նա ինքն իրեն էլ չի ուզում հաշիվ տալ, թե իր կյանքից ինչը գնաց, ինչը մնաց: Ցավ ու կսկիծ տեսածի սրտում էլ մենակ էդ ցավն է ծխում, մնացածը մոռացվում է[1]:
- -Դա ինչ նշանակություն ունի, երբ մի անազնիվը, եթե իր ձեռքին իշխանություն ունի, կարող է հազար ազնիվ մարդու կյանքը սևացնել[1]:
- Մարդու լավն ու վատը երևում է էն ժամանակ, երբ նրան իշխանություն ես տալիս[1]:
- Իշխանությունը էնպիսի բան է, որ քանի չունես, աշխարհով ես քեզ չափում՝ ինչպես աշխարհը, էնպես էլ՝ դու[1]:
- Աշխարհում ավելի բարձր բաներ կան, փողը մարդուն մարդ չի դարձնի[1]:
- Խոսքը ինքն է գտնում նրան, ու համար որ նկատի է առնված...[1]
- Առանց կատակի ճշմարիտը չի ասվի[1]:
- Ճշմարիտ բանաստեղծը միշտ իր արմատներով գնում է դեպի ժողովուրդը, նրանից է առնում իր հոգեկան սնունդը[1]:
- Մարդն ավելի կատարյալ կլիներ, եթե կարողանար իր մեջ մեռցնել մեռցնելու հակումը[1]:
- Մարդը մարդուն և ժողովուդրներն իրար անքեն պիտի նայեն ու հավատան, վստահեն, սուր չպետք է սրվի և արյուն չպետք է թափվի[1]:
- Ճշմարիտ արտիստի խաղն էլ նման է ճշմարիտ բանաստեղծության՝ առաջին հանդիպումով, մեկ ամգամից մտնում է սիրտդ և ընդմիշտ մնում այնտեղ՝ շարունակաբար ջերմացնելով հոգիդ[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել]