Ալեքսանդր Դիմշից
Արտաքին տեսք

Ալեքսանդր Լվովիչ Դիմշից (ռուս.՝ Александр Львович Дымшиц, հունիսի 29 (հուլիսի 12), 1910 կամ հուլիսի 12, 1910, Տալլին, Ռուսական կայսրություն - հունվարի 6, 1975, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրականագետ, քննադատ, հասարակական գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Քաղվածքներ Ավետիք Իսահակյանի մասին
[խմբագրել]- Վիթխարի է Իսահակյանը. դժվար է ընդգծել նրա մեծությունը. նա պոեզիայի հսկաներից է, նորագույն հայ գրականության Արարատը։ Ես սիրում եմ նրա ստեղծագործությունը, որպես իսկական պոեզիա՝ խոր, ներշնչող։ Նա մարդկության հավերժ ուղեկիցներից մեկն է, բանաստեղծ-ժողովրդի ամենազորեղ և հստակ ձայներից մեկը համաշխարհային գրականության Պառնասում. նա Հայաստանի երգող սիրտն է։ Հայ գրանությունը հարուստ է հիանալի պոետներով։ Ավետիք Իսահակյանը նրանց մեջ առաջին մեծության աստղերից է[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 75
