Օմար Խայամ
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Օմար Խայամ (1048 - 1123) (պարսկերեն՝ عمر خیام) կամ Ղիաս էդ-դին Աբուլֆաթհ Օմար ինբ Իբրահիմ ալ-Նեյշաբուրի Խայյամին (պարսկերեն՝غیاث الدین ابو الفتح عمر بن ابراهیم خیام نیشابوری) պարսիկ բանաստեղծ, մաթեմատիկոս, աստղագետ և փիլիսոփա է եղել:
[խմբագրել] Քաղվածքներ
- Քնել էի՝ մի իմաստուն ինձ ասաց.
-Քնից ոչ ոք երջանկություն չի տեսած,
Ինչ ես քնել, քունը մահ է, վե՛ր, խմի՛ր,
Կգա օրը, երբ կմնաս դու քնած:[1]
- Մարդիկ, որոնք կյանքում հլու ապրեցին.
Մինչև կյանքի վերջը թշվառ մնացին,
Մահին անվերջ «թշվա՜ռ, թշվա՜ռ» ասելուվ՝
Ստրկության ճամփով անցան, գնացին:[2]
- Թեև խելքի կարծիքով փողն անպիտան մի բան է,
Բայց անփողի համար էլ աշխարհը մի զնդան է:[3]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 71։
- ↑ (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 79։ ISBN 99930-2-263-2։
- ↑ (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 167։ ISBN 99930-2-263-2։