Ցանկություն

Վիքիքաղվածք-ից

Ցանկություն, կամքի միջին աստիճան, որ գտնվում է մի կողմից օրգանական պարզ պահանջի, մյուս կողմից՝ կանխամտածված որոշման կամ ընտրության միջև։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է[1]։
Վոլֆգանգ Գյոթե
  • Աչքի չտեսածը սիրտը չի ուզում[1]։
Միգել Սերվանտես
  • Ցանկությունը մտքի հայրն է[1]։
Ուիլյամ Շեքսպիր
  • Ով լի է ցանկություններով ու հույսերով, նա արդեն ապրում է ապագայի մեջ[1]։
Շեֆեր
  • Լեռան կատարին մրջյունների վրա էլ են թևեր բուսնում[1]։
Միգել Սերվանտես
  • Ցանկությունը չունեցածն ունենալու պահանջմունքն է[1]։
Լյուդվիգ Ֆոյերբախ
  • Շանը ծեծել ցանկացողը փայտ կգտնի[1]։
Նաթան Բեյլի

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 310։