Տաքսի-Տաքսի

Վիքիքաղվածքյից
Մի տեսարան Տաքսի-Տաքսի-ից. Ձախից աջ՝ Կնյազ, Ռոզա, Զվարթ, Պայծառ

Տաքսի-Տաքսին հայկական երաժշտական կատակերգական բեմադրություն է, Խորհրդային Միության ժամանակվանից: Հեղինակն է` դրամատուրգ Ժիրայր Անանյանը, նրա "Տաքսի Տաքսին" բազմիցս բեմադրվել է ինչպես Հայաստանի Հանրապետությունում, անյպես էլ նրա սահմաններից դուրս: ԱՄՆ-ում բեմադրվել է առաջին անգամ Նշան Փառլաքյանի կողմից:

Կնյազ [խմբագրել]

  • Այ մարդ, սրանց որտեղի՞ց են գտնում, խոսելիս՝ չեն նայում, նայելիս՝ չեն խոսում:
  • Լսիր, ա՛յ ընկերուհի, տես հայերեն քեզ ասացի ուֆ: Ու, Ֆ: Այո, այո:
  • Դե լավ, ինքը տեղում չէ, սեղանը հո տեղում է, դնեմ սեղանին ու գամ:
  • Տնաշենի աղջիկ... գործս ե՞րբ սկսեցի, որ վերջացնեմ:
  • Լավություն չես անում, չես անում. Վատություն ինչի՞ ես անում ընկեր Փիլոյան:

Պայծառ [խմբագրել]

  • Իհարկե, դուք ցերեկը՝ կկռվեք, գիշերը՝ կհաշտվեք: Մեջտեղը էլի ես եմ վատամարդ դառնալու:
  • Ո՞վ է տեսել որ փեսան՝ զոքանչի համար նվեր առնի:

Երկխոսություն [խմբագրել]

Կնյազ. Լսիր, բա էն ո՞վ է, որ էնտեղ նստած է: Ընկեր Փիլոյանը չ՞է:
Նունուֆար. Ո՛չ:
Կնյազ. Վա՜յ, ինչպե՜ս էլ նման է այ մարդ: Հա էլի, մաքուր ընկեր Փիլոյանն է.. էդքան է՞լ նմանություն... Հա էլի, Փիլոյանն է, նույն գլուխը, նույն քիթը... նույն բոխախը, նույն փողկապը... Լսիր, Նունուֆա՜ր, գեղեցկուհի՜:
Նունուֆար. Ասա:
Կնյազ. Հիմա ասա, ընկեր Փիլոյանը չ՞է, այ աղջիկ: Ընկեր Փիլոյան, դուք ընկեր Փիլոյանը չե՞ք...

Նունուֆար. Տեսե՛լ եք:
Կնյազ. Չեմ տեսել:
Նունուֆար. Տեսե՛լ եք:
Կնյազ. Չեմ տեսել:
Նունուֆար. Տեսե՛լ եք:
Կնյազ. Այ աղջի, տենողը ես չե՞մ, ասում եմ չեմ տեսել:

Փիլոյան. Գնա՛, շնորհակալ եղիր, որ ձեռքիդ մեքենան էլ չեմ վերցնում:
Կնյազ. Ի՞նչի համար:
Փիլոյան. Ուղևորներին կես ճանապարհին իջեցրել ես մեքենայից: Ո՞վ է թույլ տվել, ո՞վ:
Կնյազ. Լավ եմ արել, բա դրանք մարդ ե՞ն: Նստած են ու տակ են փորում:
Փիլոյան. Քեզ ի՞նչ, քեզ ի՞նչ տակ են փորում, տակ չեն փորում: Դու վարորդ ես, քո գործականությունները կատարիր:
Կնյազ. Ասում եմ. այ ընկերներ, ախր ինչի եք բացակա մարդուն բամբասում, անհարմար է, չէ: Ասում են. վա՜յ, դու էլ ե՞ս այստեղ.. քեզ չէինք նկատել: Ի, ասում եմ. ուրեմն մեքենան ինքն իրե՞ն է գնում, խելքի հաճեցեք: Անցավ մի երկու, երեք րոպե, ընկեր Փիլոյան, էլի՛: Ասում եմ ինչի՞ եք բացակա մարդուն բամբասում: Բա վաղը չէ մյուս օրը, որ նրան աշխատանքից հանեն, բա նա մեղք չէ՞, բա նրա ընտանիքին, էրեխեքին ո՞վ պիտի պահի: Ասում են. քո գործե չէ, դու քշի: Ո՞նց թե քշի ընկեր Փիլոյան: Ասացի. բենզինս վերջացավ, իջեցրի...