Վեսլի Ջեքսոնի արկածները

Վիքիքաղվածք-ից

«Վեսլի Ջեքսոնի արկածները», ամերիկահայ գրող Ուիլյամ Սարոյանի վեպն է։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Հայրս ստիպում էր ինձ կիրակնօրյա դպրոց հաճախել։ Նա խոստովանում էր, որ շեղվել է ճշմարիտ ուղուց, և շատ էր վախենում, որ ես էլ կարող եմ շեղվել, եթե բարի մարդիկ չօգնեն։ Նա գտնում էր, որ ես պետք է փրկության ուղին գտնեմ երկուսիս համար, բայց, գրողը տանի, ախր հարբեցողը նա էր և ոչ թե ես։ Թող ինքն էլ գնար կիրակնօրյա դպրոց։
  • Ընդհանրապես բանակը սովորեցնում է մարդկանց առաջ չխցկվել իրենց իրազեկությամբ, որպեսզի, աստված մի արասցե, անհանգստություն չպատճառես պետերից մեկնումեկին, քանզի ինֆորմացիայի համար կարող են շնորհակալություն հայտնել, իսկ մեկ-երկու շաբաթից հետո մեկ էլ տեսար հայտնվեցիր երկրի աստծուց մոռացված մի անկյունում, ուր, եթե ձեզ մնար, ոտք անգամ չէիք դնի։
  • Ապրել՝ նշանակում է սպասել։ Ու ամեն մարդ, որ ծնվում է, սպասում է՝ իհարկե, անգիտակցաբար, մինչեւ այդ մարմինը հալումաշ լինի, դառնա հող ու մոխիր։ Մեռնելուն է սպասում։ Բայց քանի որ գիտի՝ դեռ մի 30-40 տարի էլ է իր մարմնի տերը լինելու, ոգեւորվում է, սպասում ուրիշ բաների։ Թե տղա է, սպասում է տղամարդ դառնալուն։ Հետո սպասում է, թե երբ է կին առնելու։ Հետո որդու է սպասում, թե որդու հետ երբ է խոսելու։ Ուրիշ խոսքով, նա սպասում է ապրումների, սիրահարվելուն, սպասում, որ սերն իր հետ իմաստություն կբերի։ Կամ եթե չի ուզում սպասել ոչ կին առնելուն, ոչ էլ սիրո իմաստությանը, թերեւս գործի է անցնում, ուզում է ինչ-որ բանի հասնել, ինչպես ասում են՝ անուն հանել. ճանաչվել շատ շատերի կողմից, ոչ միայն իր ընտանիքում ու ընկերների նեղ շրջապատում։
  • Բանակայինի աչքին նամակներն ամեն ինչից կարևոր են բացի զորացրվելուց ու տուն դառնալուց։ Սա երևի բացատրվում է նրանով, որ ոչ ոք իսկապես բանակի կյանքով չի ապրում։ Մարմնով այնտեղ ես, ուր գտնվում ես, բայց հոգով՝ ուրիշ տեղ։

Աղբյուրներ[խմբագրել]