Վարդգես Պետրոսյան
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Վարդգես Պետրոսյանը (1932 - 1994) հայ գրող և բանաստեղծ է եղել:
[խմբագրել] Քաղվածքներ
- «Բարեկամություն» փողոցի վրա հարևանը սպանել է հարևանին:[1]
- Մարդու շորերը և կոշիկները ևս հոգնում են: Միայն նրանց հոգնածությունը կոչվում է մաշվել, իսկ մարդունը մահ:[1]
- Մարդիկ ուզում են թռչուններին անգամ հասկանալ, երբ իրար հասկանալ չեն կարող:[1]
- Պատմությունը գրատախտակ չի, որ չուզածդ բանաձևը ջնջես:[1]
- Ամենափառավոր անցյալի պատն էլ, եթե այդ պատին քարեր չեն ավելանում, փոխվում է ավերակի, պատում է մոլախոտով, դառնում է փոշի և հուշ:[1]
- Երջանիկ էր զամբիկը, նրա պես ո՞վ կարող էր վազել: Բայց անհեռատես տերը նրան լծեց սայլին՝ խորտակելով արշավի համար ծնված մի փայլուն ապագա: Վա՜յ նրան, ով կյանքի նախաշեմին հանձնվի նման սայլապանի:[1]
- Եթե թեկուզ երկուսը կարող են մեռնել սիրո համար, ուրեմն մարդկությունը իրավունք ունի դեռ ապրելու:[2]
- Բոլոր մարդիկ էլ կարոտ են բնական վիճակների: Ամենքին էլ երևի ճնշում են պայմանականությունները, ձևացնելը:[2]
- Խոսել մարդիկ սովորում են մեկ-երկու տարում: Իսկ մնացած տարիներին փորձում են լռել սովորել, որը մարդուն կարգին չի հաջողվում:[2]
- Բժիշկն ասաց. «Լիմոն է հարկավոր»: Հարյուր հատ բերեցին, մեկն էլ էր շատ հիվանդի համար:[3]
- Մարդու կյանքը լուցկու տուփ է, որտեղ կամաց-կամաց ավելանում են այրված հատիկները:[3]
- Ներսես Աշտարակեցին երբեմն գալիս էր, խոնարհվում տապանաքարերին, աղոթում: Այդ րոպեներին նա Ամենայն Հայոց Կալողիկոսը չէր, այլ հնազանդ որդի՝ որբ ու անպաշտպան:[3]
- Մարդը ջրի նման բան է, եթե շարժվեց, կզուլալվի, ինքն իրեն կմաքրվի, եթե կանգնեց, անշարժացավ, կհոտի, կնեխի:[4]
- «Անստորագիր նամակ», կարծում եմ անստորագիր բառի արմատը պետք է, որ «ստոր»-ը լինի:[5]
- Սա հեքիաթներով կերակրվող սերունդ չի. նրանց կծու-թթու ուտելիք է հարկավոր:[6]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյանում՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 16։ ISBN 99930-2-276-4։
- ↑ 2,0 2,1 2,2 (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյանում՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 38։ ISBN 99930-2-276-4։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյանում՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 39։ ISBN 99930-2-276-4։
- ↑ (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյանում՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 47։ ISBN 99930-2-276-4։
- ↑ (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյանում՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 49։ ISBN 99930-2-276-4։
- ↑ (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյանում՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 50։ ISBN 99930-2-276-4։