Սողոմոն Իմաստուն
Վիքիքաղվածքյից
Սողոմոնը (եբրայերեն՝ שְׁלֹמֹה) Իսրայելի և Հուդայի թագավորն է եղել մ.թ.ա. 900-ականներին, նախքան նրանց բաժանումը, և նշվում է իբրև Առակաց Գրքի մեծ մասերի հեղինակ:
Քաղվածքներ[խմբագրել]
- Ճանաչել իմաստություն և խրատ, իմանալ հանճարի խոսքերը: (առաջին նախադասություն, որ գրվել է հայերեն այբուբենով, Մեսրոպ Մաշտոցի միջոցով)[1]
- Իմաստությունը շնորհ է, հիմարությունը՝ մեղք:[1]
- Իմաստուն մարդը հիմարի հետ վիճելիս ոչ թէ պիտի բարկանա, այլ ծիծաղի:[1]
- Իմաստունների հետ ընկերություն անողը ինքն էլ իմաստուն կդառնա, իսկ տխմարների հետ ընկերակցողը կտխմարանա:[1]