Ջամի

Վիքիքաղվածք-ից
Աբդ առ Ռահման Ջամու պատկերն ըստ Քամալ ուդ Դին Բեհզադի

Նուր ադ Դին Աբդ ար Ռահման Ջամի (պարսկերեն՝ نورالدین عبدالرحمن جامی, օգոստոսի 18, 1414 — նոյեմբերի 17, 1492), պարսիկ սուֆի բանաստեղծ, գիտնական, խորհրդապաշտ, գրող, երգահան և պատմաբան։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Անէության աշխարհից գոյութան կողմը ընկա.
    Օտարական մի անցորդ՝ այս կյանքի հողմը ընկա.
    Ասին՝ Ջամի, ի՞նչ կուզես այս կողմերում, ասացի՝
    Անէություն... ուր իսպառ գոյության հետքը չկա[1]։
  • Իմ սիրուհին մեկն է, դիմացը, սակայն,
    Հարյուր հազար հայելի կա զանազան.
    Նրա դեմքը յուրաքանչյուր հայելի,
    Ցույց է տալիս՝ ի՛ր մաքրության համաձայն[2]։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Արմանուշ Կոզմոյան, ed (2004). Պարսից պոեզիայի ընտրանի. Մուղնի հրատարակչություն. էջ 16. ISBN 99941-33-16-0. 
  2. Արմանուշ Կոզմոյան, ed (2004). Պարսից պոեզիայի ընտրանի. Մուղնի հրատարակչություն. էջ 17. ISBN 99941-33-16-0. 


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ջամի հոդվածը նաև Վիքիպեդիայում: