Շողոքորթություն

Վիքիքաղվածք-ից

Շողոքորթություն, վարքի ձև, որն արտահայտվում է չարակամությունը կեղծ բացսրտությամբ թաքցնելով։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Բոլոր շողոքորթները ստորաքարշներ են[1]։
  • Մարդկանց երեսին գովաբանելը շողոքորթության նշան է[1]։
Արիստոտել
  • Շողոքորթությունը ճակատագիրն է մանր հոգիների[1]։
Օնորե դե Բալզակ
  • Ով անձնատուր է լինում շողոքորթությանը, նա անպաշտպան է[1]։
Արթուրո Գրաֆ
  • Վախը շողոքորթություն է ծնում[1]։
Դեմոկրիտ
  • Բոլոր շողոքորթները, իբրև կանոն, ստախոսներ են[2]։
Յոհան Էնգել
  • Խարդախությունն ու շողոքորթությունը արյունակից զարմիկներ են[2]։
Աբրահամ Լինքոլն
  • Ով կարողանում է շողոքորթել, կարողանում է նաև զրպարտել[2]։
Նապոլեոն Բոնապարտ
  • Շողոքորթություն սիրողը շողոքորթին է արժանի[2]։
Վիլյամ Շեքսպիր
  • Շողոքորթները նման են ընկերների այնքան, ինչքան գայլերը՝ շների[2]։
Ջորջ Զապմեն
  • Ո՜վ շողոքորթություն, ամեն տարիք կսիրե զքեզ[2]։
Հակոբ Պարոնյան
  • Խուսափեք շողոքորթներից. դրանք զգեստավորված գողեր են[2]։
Ուիլյամ Պեն
  • Բացահայտ թշնամին ավելի լավ է, քան շողոքորթն ու կեղծարարը[2]։
Պետրոս Մեծ
  • Ում հարգում են, նրան երբեք չեն շողոքորթում[2]։
Պուբլիլիուս Սիրուս
  • Շողոքորթությունն անհամատեղելի է հավատարմության հետ[2]։
Էրազմ Ռոտերդամցի
  • Օ՜ շողոքորթության հզորություն, որքան հեռուներ ես դու տարածվում, և որքան լայնարձակ են քո իշխանության սահմանները[2]։
Միգել Սերվանտես
  • Նա, ով պարգևատրում է շողոքորթության համար, շողոքորթություն է որոնում[3]։
Թոմաս Ֆուլեր
  • Շողոքորթները թշնամիներից վատթարագույնն են[3]։
Տակիտոս
  • Երբեք մի՛ լսեք նրանց, ովքեր ուրիշների վատն են ասում, ձեր՝ լավը[3]։
Լև Տոլստոյ

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 282։
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 283։
  3. 3,0 3,1 3,2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 284։