Շատախոսություն

Վիքիքաղվածք-ից

Շատախոսություն, երկար ու բարակ և, մեծ մասամբ, անիմաստ խոսակցություն կամ ավելորդ մանրամասնություններով ծանրաբեռնված՝ երկարացված խոսք՝ գրվածք[1]։

Քաղվածքներ[խմբագրել]

Մոհանդաս Գանդի
  • Ով շատ է խոսում, դառնում է անտանելի[2]։
Կոնֆուցիոս
Պիեռ Կոռնել
  • Շատախոս է նա, ով մտածել չգիտի[2]։
Ռիչարդ Շերիդան
  • Շատախոսության մեջ թաքնված է սուտը, իսկ սուտը, ինչպես հայտնի է, բոլոր արատների մայրն է[3]։
Միխայիլ Սալտիկով-Շչեդրին
  • Ամենալավ խոսողը քիչ խոսողն է, իսկ ամենատգեղ խոսողը շատ խոսողն է[3]։
Հակոբ Պարոնյան
  • Շատ խոսելն ու շատ բան ասելը միևնույն բանը չեն[3]։
Սոֆոկլես
  • Քիչ իմացող մարդիկ ընդհանրապես շատ են խոսում, իսկ նրանք, ովքեր շատ գիտեն, քիչ են խոսում[3]։
Ժան Ժակ Ռուսո
  • Շատախոսությունը միշտ էլ տհաճ է[3]։
Միգել Սերվանտես
  • Ամենից շատ խոսում է նա, ով ասելու բան չունի[3]։
Ալեքսեյ Տոլստոյ
  • Եթե մի անգամ ափսոսում ես, որ չես ասել, ապա հազար անգամ ափսոսում ես, որ չես լռել[3]։
Լև Տոլստոյ
  • Շատախոսությունը ձանձրույթ է ծնում[3]։
Միգել Սերվանտես

Աղբյուրներ[խմբագրել]

  1. շատախոսություն - բացատրություն։ Վերստացված է՝ հոկտեմբերի 22, 2015 թ.։
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 281։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 282։