Մորաքույրը Փարիզից

Վիքիքաղվածք-ից

«Մորաքույրը Փարիզից», հայկական երաժշտական կատակերգական բեմադրություն, որն առաջին անգամ բեմադրվել է Հայաստանում 2008 թվականին։ Բեմադրության ռեժիսորն է Նարեկ Դուրյանը։

Գեղամ[խմբագրել]

  • Այ մարդ, զոռով հո չի։ Մի օր ԷսԷմԷս չստանամ՝ օրս օր չի։
  • Սերը նման է ավազե ժամացույցի՝ կեսը սիրտն է, կեսը գլուխը։ Մեկը լցվում է մինչ մյուսը դատարկվում է։
  • Մենք՝ Հայաստանցիներս հասկացել ենք. սփյուրքահայերը այստեղ են գալիս՝ հաց ուտելու համար։
  • Հայկական սեղան կգցես, էնպես որ մի միլիմետր ազատ չելնի։
  • Ինչպես կարելի էր մենք տղամարդիկ նետվեինք կանաց գիրկը, բայց չընկնեինք նրանց ձեռքը։
  • Վեցը տարի է նույն աղջկան ես սիրում, հիմարը ես ե՞մ։
  • Էջեր ֆրանսահայ կյանքից... էդ է. էրոտիկա՛ է։

Ժակ[խմբագրել]

  • Հլը փող կերած կովուն պէս ինծի մի նայէ։
  • Ձեզ Հայաստանցիներիդ համար հայհոյանքը բնական յոգեկան վիճակ է։

Լենդրուշ[խմբագրել]

  • Մեկը հարցնող լինի, որ դուք Հայաստանցիներին սիրում ե՞ք, որ նրանք ձեզ չե՞ն սիրում։
  • Բա ե՞րբ կոմունիստների ժամանակ ձմեռն էսքան ձյուն էր գալիս։