Մկրտիչ Արմեն
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Մկրտիչ Արմեն կամ Մկրտիչ Գրիգորի Հարությունյանը (դեկտեմբերի 27, 1906 - դեկտեմբերի 22, 1972) հայ բանաստեղծ, արձակագիր, և թարգմանիչ է եղել:
[խմբագրել] Քաղվածքներ
- Ուժասպաս նա շատ էր եղել, իսկ հոգնած՝ երբեք:[1]
- Մարդուն միշտ չէ, որ անհրաժեշտ են հաց, ջուր, քուն, տաք անկյուն, բայց միշտ պետք է կանացի քնքշություն՝ մո՞ր, քրո՞ջ, կնո՞ջ, աղջկա՞, միայն թե կանացի. այդ ամենազոր, ամենաբուժիչ, ամենակենսատու էլիքսիրն աշխարհում:[1]
- Մարդու մեջ, եթե նա մարդ է, ամեն մի բառի, շարժման, հայացքի, ձայնի մեջ պետք է արտահայտվի զգացմունք, ոչ միայն ներքուստ, այլև արտաքուստ, ցցուն... եթե դա ուրախություն է, ապա լեռան պես բարձր, թախիծ՝ անտառի պես ընդարձակ, սեր՝ հեղեղի պես խորը:[1]
- Ստորջրյա խութի նման անհասկանալի ու թաքնված մարդը մի օր ինքն է ընդհարվելու իրեն ու խորտակվելու:[2]
- Ժամանակն ունի երկու ապաստան՝ անցյալի հուշերը և ապագայի երազները:[2]
- Կարեկցությունը միշտ նսեմացնում է կարեկցվածին:[2]
- Չունենալով իր անձնական կյանքը՝ մարդը, կամա թե ակամա, ապրում է ուրիշի կյանքով:[2]
- Ավելի լավ է այսօր մազերդ խանձվեն, քան վաղը գլուխդ այրվի:[3]
- Գոյություն ունեն սպանության հազարավոր միջոցներ, բայց դրանցից ամենից սարսափելին խղճահարությունն է:[3]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ 1,0 1,1 1,2 (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյանում՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 35։ ISBN 99930-2-276-4։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյանում՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 36։ ISBN 99930-2-276-4։
- ↑ 3,0 3,1 (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյանում՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 37։ ISBN 99930-2-276-4։