Միխայիլ Լոմոնոսով

Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից

Միխայիլ Լոմոնոսով

Միխայիլ Վասիլևվիչ Լոմոնոսովը (ռուսերեն՝ Михаил Васильевич Ломоносов) (նոյեմբերի 19, 1711 - ապրիլի 15, 1765) ռուս գիտնական և գրող է եղել:

[խմբագրել] Քաղվածքներ

  • Հապաղումը երբեմն մահվան է հավասար։
  • Եթե դու որևէ լավ բան ես անում դժվարությամբ, ապա աշխատանքը գնում է, իսկ լավը մնում, իսկ եթե վատ բանն ես հաճույքով անում, ապա հաճույքը գնում է, իսկ վատը մնում։
  • Անխոնջ աշխատանքը հաղթահարում է բոլոր խոչընդոտները:
  • Ով փոքր գործ չի կարող անել, նրա համար մեծ գործն էլ անհնար է:
  • Շատ բան չարժե սխալներ նկատելը․ տալ ինչ-որ նոր բան՝ ահա թե ինչ է պատշաճում պատվարժան մարդուն:
  • Կռապաշտական սնահավատությունը աստղաբաշխական հողագունդը պահել է իր ծնոտների մեջ՝ թույլ չտալով նրան շարժվել:
  • Ընդհանուր օգուտի համար և հատկապես հայրենիքում գիտությունն արմատավորելու համար, հարազատ հոր դեմ ընդվզելը ևս մեղք չեմ համարում:
  • Մեկ փորձը ես ավելի բարձր եմ դասում, քան միայն երևակայությամբ ծնունդ առած հազարավոր կարծիքները:
  • Խիզախե՛ք հայրենիքը քաջությամբ փառաբանել:
  • Սերն ուժեղ է ինչպես կայծակ, բայց թափանցում է առանց որոտի, և նրա ամենաուժեղ հարվածները հաճելի են:
  • Ծույլ մարդը անարգ պարապության մեջ նման է անշարժ ճահճաջրի, որը բացի գարշահոտությունից և արհամարհելի զեռուններից, ոչ մի բան չի արտադրում:
Այլ լեզուներով