Մեռյալների խոսողը

Վիքիքաղվածք-ից
Մեռյալների Խոսողը գրքի երեսը

Մեռյալների Խոսողը ամերիկացի գրող Օրսոն Սկոտ Կարդի գիտաֆանտասիկ վեպ է, որը հրատարակվել է 1986 թվականին, իբրև շարունակություն Էնդերի Խաղը վեպին: Գիրքն ստացել է Նեբյուլա և Հյուգո մրցանակներ, և Էնդերի Խաղը գրքերի շարքում է գտնվում:

Քաղվածքներ[խմբագրել]

  • Որովհետև նա սիրում էր նրան, ինչպես կարող ես միայն սիրել նրան՝ ով քո արտացոլանքն է քո ամենախոր վշտի ժամանակ:
    • Վալտենտին, էջ 89
  • Դա ամենահմայիչ բանն է մարդկանց մասին: Դուք բոլորդ վստահ եք, որ ավելի ցածր կենդանիները նախանձից արյունահոսում են, քանի որ հոմո սապիեն լինելու բարի բախտն իրենց բաժին չի ընկել:
    • Ջեյն, Օլիադո, էջ 108
  • Դու անկողմնակալության և արդարադատության գարշահոտ ես տալիս: Իսկ ես բավականին մարդ կամ, որ վերադասելի վերաբերմունքի սպասելիք ունենամ իմ հանդեպ:
    • Ջեյն, Օլիադո, էջ 110
  • Նա բացահայտել էր, որ վստահություն շահելու ամենլավ ճանապարհը ճշմարիտ խոսելն էր:
    • Ռիբեյռա Տունը, էջ 124
  • Քանի որ իր սեփական հայրը դաժան էր եղել, Գրեգոն միայն դաժանության իբրև սիրո և ուժի փաստ կհավատար:
    • Ռիբեյռա Տունը, էջ 131
  • Նա կարծել էր թե արժեքավորում է իր մենությունը. սակայն հիմա, պարտադիր մենության մեջ՝ խոսելու, մեկի կողմից լսվելու հրատապ կարիքն էր զգում, ոնց որ նույնիսկ իր գոյությունից չէր կարող վստահ լինել՝ առանց մեկի հետ խոսակցության որպես վկայություն:
    • Մտքի Երեխաները, էջ 184
  • Դուք մինչև խորք մշակութային գլխավորատեսներ եք: Դուք ձեր Երկբայելի գործունեությունները կկատարեք խեղճ, փոքրիկ խոզուկներին օգնելու համար, բայց երբևէ աշխարհում չե՛ք նկատի երբ նրանք բան ունենան ձեզ սովորեցնելու:
    • Էնդեր, Ուրացողներ, էջ 248
  • Ախտը և բուժումը ամեն սրտում են: Մահը և ձերբազատումը ամեն ձեռքում են:
    • Մարդը Գերիշխողի տեքստից, Ուրացողներ, էջ 262
  • Թեթևության արցունքներ, նա որոշեց: Հույզամաքրում: Մի Խոսել՝ մի ճգնաժամ, մարդկանց կյանքը քրքրվածության մեջ, գաղութի ապագան կասկածի մեջ: Եվ ես արտասվում եմ թեթևությունից, քանիզի մի գերտռզած համակարգչային ծրագիր նորից խոսում է ինձ հետ:
    • Խոսել, էջ 298
  • Օլիադո՝ Երբ դու իսկապես մեկին ճանաչում ես, չես կարող նրան ատել:
    Էնդեր՝ Կամ հնարավոր է, որ դու չես կարող մեկին իսկապես ճանաչել՝ մինչև դադարես նրան ատել:
    Օլիադո՝ Արդյո՞ք դա մի շրջանաձև պարադոքս է: Դոմ Քրիստաոն ասում է, թե ճշմարտության մեծ մասը կարելի է շրջանաձև պարադոքսներով բացահայտել:
    Էնդեր՝ Չեմ կարծում դա ճշմարտության կապ ունենա, Օլիադո: Դա միայն պատճառ և էֆեկտ է: Մենք երբեք չենք կարող դրանց դասավորել: Գիտությունը չի ընդունում ոչ մի պատճառ բացի առաջին պատճառը--շրջիր մի դոմինո, և նրա կողքինը նաև կընկնի: Իսկ երբ գալիս է մարդկության, միակ պատճառի տեսակը, որ կարևոր է, վերջին պատճառն է, նպատակը: Մարդն ինչ ուներ մտքում: Երբ հասկանում ես մարդիկ ինչ պատճառ ունեին մտքում, չես կարող էլ նրանց ատել: Կարող ես նրանցից վախենալ, բայց չես կարող ատել, որովհետև նույն ցանկությունները միշտ էլ կարող ես քո սրտում գտնել:
    • Փեթակի Պարսամայրը, էջ. 402

Աղբյուր[խմբագրել]

Օրսոն Սկոտ Կարդ։ Մեռյալների Խոսողը (անգլերեն)։ Tom Doherty Associates։ ISBN 0-812-53257-0։