Մեա կուլպա

Վիքիքաղվածք-ից

Մեա կուլպան (Իմ մեղքը) հայկական կատակերգական բեմադրություն է, որն առաջին անգամ բեմ է հանգել Հայաստանում 2002 թվականին: Բեմադրիչն է Արթուր Սահակյանը, ըստ Վահրամ Սահակյանի սցենարի:

Վագրիկ[խմբագրել]

  • Եվ ընդհանրապես չընդհատես, որ՝ չընդհատվես:
  • Արդյո՞ք ամեն հայ յուրաքանչյուր է:
  • Ինքը հոնգուր հոնգուր լացում էր: Ինքը հլը չգիտեր, որ բարոյական հաղթանակ է տարել:
  • Վարդան Մամիկոնյանի մասին Ավարայրի ճակատամարտի վերջում

Նապոլեոն[խմբագրել]

  • Իրարից եք փախչում ու ձեր երկրից եք փախչում: Դուք փախած ժողովուրդ եք:
  • Ապրում եք անցյալով և այդ անցյալի կեղտն էլ քսում եք ապագային:
  • Երկու հայ կան ու գալու են՝ Ահեղ Ատյանը և Հուր Հավիտյանը, որովհետև ուզում եք ամեն ինչ ծախեք, դնեք բերաններդ:
  • Որտեղ հաց՝ էնտեղ կաց: Որտեղ կաց՝ էնտեղ լաց:

Գյոթե[խմբագրել]

  • Բոլորդ նույն բանն եք անում - ես ինչ անեմ:

Հիտլեր[խմբագրել]

  • Ես գոնե գիրք եմ գրել՝ Մայ Կամֆ. ձեր գրած գիրքը ի՞նչ պիտի լինի... երևի՝ Մայ Կայֆ:

Երկխոսություն[խմբագրել]

  • Հայ - Իսկ դա, որ երբ իրենք ծառերի վրա էին, մենք խորոված ու խաչքար էինք անում, դա գիտեն:
Վագրիկ - Իհարկե գիտեն: Նա ասաց, ուղղակի, հիմա դուք եք ծառերի վրա ու ինենք են խորոված ուտում:

Արտաքին հղումներ[խմբագրել]